Երևանի Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը վերականգնել է առերևույթ յուրացմամբ պետության պատճառված ավելի քան 6.5մլն դրամի վնասը. ԳԴ

Լուրեր

12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ. այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Կ․Ս-ն դպրոցում պահակի 4 հաստիքների առկայության պայմաններում, առանց համապատասխան իրավական հիմքերի, առանց համապատասխան աշխատանքները փաստացի կատարելու, երկու հոգու ներառել է տարիֆիկացիոն ցուցակներում՝ որպես պահակ և հնոցապան, իսկ մեկ հոգու, առանց համապատասխան իրավական հիմքերի, սակայն աշխատանքը փաստացի կատարելու պայմաններում, տարիֆիկացիոն ցուցակներում ներառել է որպես լաբորանտ: Ապա նույն դպրոցի տնտեսվար Ս․Հ-ի և տեխնիկական աշխատող Ս.Մ.-ի օժանդակությամբ նրա կողմից յուրացվել է հնոցապանի հաստիքն զբաղեցնող անձի  հասանելիք գումարը, ինչպես նաև վատնվել է ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները՝ պետությանը պատճառելով գույքային վնաս։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա դպրոցի նախկին տնօրեն Կ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, դպրոցի տնտեսվար Ս. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, Ս. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով։

2018թ. հուլիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և ներկայումս գտնվում է դատաքննության ընթացքում:

Արտադատական միջոցառումներ ձեռնարկելու դատախազի իրավասության իրացմամբ 2018 թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ընդունելության է հրավիրվել նշված քրեական գործով մեղադրյալ Կ. Ս.-ի պաշտպան ՀՀ ՓՊ փաստաբան Սլավիկ Պողոսյանը: Նրան առաջարկվել է վերականգնել քրեական գործով հիմնավորված՝ պետությանը պատճառված ամբողջ գումարը՝ պարզաբանելով, որ այդ հանգամանքը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, կդիտարկվի որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք։

Արդյունքում պաշտպանի կողմից դատարանին է ներկայացվել վճարման հանձնարարագիր առ այն, որ ամբաստանյալ Կ. Ս.-ի կողմից բանկային փոխանցման միջոցով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցվել հիշյալ քրեական գործով հաստատված՝ պետությանը պատճառված ամբողջ 6,620,000 ՀՀ դրամ գումարը: