Ռազմական գերատեսչությունում շարունակվող հավաք-պարապմունքներին դասախոսությամբ հանդես է եկել  ՀՀ պաշտպանության նախարարը

Լուրեր

12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարը:

Դավիթ Տոնոյանը պաշտոնատար անձանց է ներկայացրել իր տեսլականը պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների և դրանցից բխող գերակա խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով զինված ուժերի զարգացման նախադրյալներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է անընդհատ սովորելու, բարեփոխվելու և բանակն ավելի տարաշարժուն՝ մանևրային դարձնելու իրողությունը: «Հորիզոնական հաղորդակցությունը, առանց բյուրոկրատական քաշքշուկների, պետք է դառնա նորմ, ոչ թե բացառություն: Վերացնելու ենք փոխգործակցությունը արգելակող կամ լրջորեն բարդացնող արհեստական արգելքները` բացառելով այսպես ասած՝ «հորանային» աշխատաոճը, երբ առանձին օղակներ առաջ են տանում իրենց օրակարգերը` չիմանալով դրանց միավորող ընդհանուր մտահղացումը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Չափազանց կարևորելով բանակի սպառազինման, կառավարման համակարգի արդիականացման և անձնակազմի մարտունակության ամրապնդմանը միտված քայլերը՝ նախարար Տոնոյանը վստահեցրել է, որ այս պահին ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանավորվում է ձեռքբերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա: «Մինչև այժմ հայկական  զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաև կործանիչ–ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»,- շեշտել է Դավիթ Տոնոյանը:

Դասախոսության առանցքում նաև առաջնագիծը արդիական տեխնիկական միջոցներով համալրելու և մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու հարցերն էին: Այս առումով պաշտպանության նախարարն ընդգծել է, որ 2016թ. երկրորդ կեսին և 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ մեծապես փոխվել է առաջնագծի զինվածությունը տեսադիտարկման և հավաստանշման սարքավորումներով, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարավորությունները: Ընթացքի մեջ են առաջնագծում հակառակորդի հայտնաբերման, որոշումների կայացման, կրակային և ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցված վնասների գնահատման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

ԶՈՒ-երի առջև դրված գերակա խնդիրների շարքում նախարար Տոնոյանը առանձնացրել է նաև մարտական հերթապահության կրման ձևերի կատարելագործման առաջնահերթությունը՝ շեշտելով, որ եկել է ամենօրյա մարտական խնդրի իրականացման եղանակներում արմատական փոփոխություններ կատարելու ժամանակը: «Մեր նպատակն է զգալիորեն նվազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը, բարձրացնել պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը, ինչպես նաև ավելացնել հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման ու ոչնչացման հավանականությունը»,- նշել է պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով պաշտպանական համակարգում որդեգրված ռազմավարական մյուս մոտեցումներին՝ Դավիթ Տոնոյանը մատնանշել է զինանձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, նյութական ու բժշկական ապահովման և սոցիալական պաշտպանվածության մակարդակի առավել բարձրացման, ռազմակրթական համակարգի կատարելագործման, ինչպես նաև միջազգային կապերի ընդլայնման առաջնահերթությունները: