Ջրի կորուստների ու անարդյունավետ գնումների վերաբերյալ փաստերը չեն կարող ազդեցություն ունենալ սակագների ճշգրտման գործընթացում. ՀԾԿՀ

Լուրեր

11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
Բոլորը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 27.08.18թ. պաշտոնական հրապարակմամբ հանրությանը ներկայացրել էր այն իրավական և փաստական հիմնավորումները, որոնց ուժով խմելու ջրի ոլորտի սակագների ճշգրտման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները կրում են տեխնիկական բնույթ և վերջինիս հայեցողությունն իսպառ բացառված է. տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Մինչդեռ, չնայած նշվածին, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլոք, ցավոք վերստին փորձ են անում ապակողմնորոշող տեղեկատվության տարածմամբ հանրության մոտ տարընկալումներ առաջացնել և գործող իրավակարգավորումներից անտեղյակությունը արդարացնել այլ անհիմն փաստարկներով:

Նշվածով պայմանավորված Հանձնաժողովը կրկին հայտնում է՝

  • Բազիսային սակագները ձևավորվել են միջազգային մրցույթի արդյունքում,
  • Բազիսային սակագները սահմանվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ՀՀ կառավարության կնքած վարձակալության պայմանագրի համաձայն և ամրագրվել մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով՝ հետագա 15 տարիների համար,
  • Բազիսային սակագները ենթակա են ճշգրտման սակագնային հավելվածով ամրագրված բանաձևերով՝ պայմանավորված 3 գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման բազիսային ծավալների փոփոխություն):

Ուստի, ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ սակագին բարձրացնելու հայտը քննելիս՝ հանձնաժողովը պետք է հաշվի առներ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում  ջրի կորուստների ու անարդյունավետ գնումների վերաբերյալ փաստերը, չունի որևէ իրավական հիմք, քանի որ նշված գործոնները չեն կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի կողմից սակագների ճշգրտման գործընթացում (ճշգրտման գործոնները սպառիչ սահմանված են)։ Ավելին, համաձայն վարձակալության պայմանագրի, ջրի կորուստների և գնումների հետ կապված հարաբերությունները նշված  պայմանագրի կարգավորման առարկա են:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է՝ իր կողմից խմելու ջրի սակագների ճշգրտման վերաբերյալ ցանկացած եզրահանգում կառուցել բացառապես գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, հետո միայն հրապարակայնորեն հանդես գալ։