«Երեմյան Փրոջեքթս»-ը  կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել

Լուրեր

25.11.2024 | 13:00
Իսրայելը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի համաձայնագրին․ Ynet
25.11.2024 | 12:54
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին․ կան վիրավորներ
25.11.2024 | 12:46
«ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
25.11.2024 | 12:35
Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայինների է տեղակայել խորհրդարանի շենքի մոտ
25.11.2024 | 12:26
2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով
25.11.2024 | 12:15
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
25.11.2024 | 12:07
Լեհաստանի նախագահը Հայաստան է ժամանում
25.11.2024 | 12:00
Կոպիրկինը պնդում է՝ ՌԴ-ն կատարում է ՀՀ-ի հանդեպ պարտավորությունները, Վրաստանի խորհրդարանի առաջին նիստն է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 11:51
Սոչի-Անթալիա թռիչքն իրականացնող օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է
25.11.2024 | 11:40
ՌԴ-ն ակնկալում է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 միլիարդ դոլարի․ Սերգեյ Կոպիրկին
25.11.2024 | 11:29
Մարդիկ տեղյակ չեն, որ դա ներդրում է, և գումար է ավելանում․ պատգամավորը՝ կուտակային կենսաթոշակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 11:18
Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»
25.11.2024 | 11:07
Մոտոցիկլավարը մահացել է, վարորդը դիմել է փախուստի
25.11.2024 | 10:55
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
25.11.2024 | 10:44
Տպավորություն է՝ փրկօղակ եք ուզում սարքեք, ասեք՝ անհասկանալի ընկերությունում ներդրում արեք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2 հեկտար արտադրական տարածք՝  2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն,  օրական 150 հզ լիտր կաթի մշակման ներուժ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը մայիսի 24-ին Երևանում պաշտոնապես գործարկել է «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ կաթի վերամշակման գերժամանակակից գործարանը։

Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին, երբ  ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։

Ներդրումային նախագծի շրջանակում է նաև Լոռու մարզի Տաշիր համայնքում մեկ տարում կառուցվել Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական համալիրը, որի բացումը տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին։ Կաթի վերամշակման գործարանի կառուցումը ներդրումային նախագծի վերջին և ավարտական փուլն էր։

Գործարանի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ:

«Մենք որպես Կառավարություն աջակցում ենք բոլոր այն տնտեսվարողներին, որոնք ստեղծում են նոր արտադրանք, հիմնում են աշխատատեղեր, նպաստում են երկրի տնտեսության հզորացմանն ու զարգացմանը,-ելույթում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու հավելել․

«Այս նոր գործարանի հիմնումն ուղերձ է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում որակին, միջազգային ստանդարտներին, և այս գործարանը հենց նշված չափանիշներին համապատասխան ապրանքներ է թողարկելու, ինչը շատ կարևոր է ոչ միայն նրանով, որ մեր քաղաքացիներին բարձրակարգ, անվտանգ և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք է ներկայացվելու, այլ նաև հետագայում արտահանման լուրջ հեռանկարներ ունի»։

ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինն իր ելույթում ասել է․ «Այս նախագիծը, իրապես, ԵԱԶԲ-made նախագծի վառ օրինակ է, երբ մենք գործընկերոջ հետ աշխատանքը սկսել ենք հայեցակարգի փուլից, մշակել ֆինանսավորման կառուցվածքը, նախագծային ու տեխնիկական փաստաթղթերը և նախագիծը հասցրել մինչև ներդրումային փուլի ավարտ։ Ավելին՝ սա նաև ուղղահայաց ինտեգրային նախագիծ է․ սեփական դաշտերում կերի ցանումից և ստացումից մինչև դրա մատակարարում ֆերմա և կաթնամթերքի ու մսամթերքի լայն տեսականու արտադրություն։ Փաստացի, սա ոչ թե մեկ, այլ նախագծերի մի ամբողջ խումբ է, որը «Երեմյան Փրոջեքթսը» հաջողությամբ իրականացրել է։ Եվ մենք այսօր բացում ենք կաթնամթերքի գործարան, որը հնարավորություն կտա Հայաստանի շուկան ապահովել մեծ պահանջարկ ունեցող բարձրորակ կաթնամթերքի նոր՝ լայն ծավալով»։

Հյուրերը շրջայց են կատարել գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս տեխնիկական հագեցվածությանը, գործունեության մոտեցումներին ու առանձնահատկություններին։

«Գործարանը գերժամանակակից է, ISO չափանիշներին համապատասխան»,-նշել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը․

«Բազմիցս նշել եմ, որ այս ծրագրով մենք նաև մեծ պատասխանատվություն էինք ստանձնել  Հայաստանում զարգացնել թե՛ ժամանակակից անասնապահության և կաթի արտադրության և թե՛ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ։ Բարձր որակը մեզ համար եղել ու մնում է առաջնային սկզբունք։ Որակյալ կաթի արտադրության գործընթացում շատ կարևոր է կաթի պատշաճ վերամշակում իրականացնելը, իսկ դրա համար առաջնայինը պայմաններն են։ Այս գործարանի շնորհիվ մենք կարող ենք վստահաբար ասել, որ  արտադրում ենք ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կաթ ու կաթնամթերք։ Գործարանը հագեցած է հատուկ սարքավորումներով 4 լաբորատորիաներով, որոնց շնորհիվ մենք վերահսկելու ենք արտադրության յուրաքանչյուր փուլ։ Սա Հայաստանում կաթնամթերքի արտադրության այն եզակի գործարաններից է, որն ունի Հետազոտության և Զարգացման (R&D) կենտրոն։ Այսինքն՝ մենք ոչ միայն ստուգելու և վերահսկելու ենք, այլ տեղում ուսումնասիրություններ, փորձեր ենք կատարելու, մեր սպառողներին անընդհատ ներկայացնելու ենք նոր արտադրատեսականի»,-հավելել է Դավիթ Երեմյանն ու իր ելույթում շնորհակալություն հայտնել  ծրագրի կողմերին, գործընկերին ու թիմին՝ վստահության, արդյունավետ համագործակցության և իրականացված հսկայածավալ աշխատանքի համար։

Նշենք, որ ISO ստանդարտները ներրառում են օդի և տարածքի մաքրությունը, աշխատանքային բոլոր գործընթացների արդյունավետ կառավարումը, հիգիենայի վերահսկման մեխանիզմները և այլն։ Գործարանն ունի շուրջ 70 առանձնացված բաժիններ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվում է խստագույն վերահսկողություն։ Գործարանի ողջ տարածքն ունի օդափոխության  կենտրոնացված համակարգ, որի շնորհիվ արտադրական տարածքներն ապահովված են մանրէազերծված մաքուր օդով և համապատասխան ջերմաստիճանով։ Գործարանը կառուցված է այնպես, որ աշխատակիցները և առկա բոլոր հանգույցները չեն առնչվում դրսի և արտաքին օդի հետ․ գործարանն ունի աշխատակիցների համար նախատեսված ճաշարան, ծխարան, բուժկետ։

Գերժամանակակից գործարանը հնարավորություն է տալու բազմապատկելու արտադրական հզորությունը, ներկայանալ նոր արտադրատեսակներով։ Շուտով «Երեմյան Փրոդաքթս»-ը կհամալրվի 50 անուն նոր կաթնամթերքով՝ այդ թվում տեղում արտադրվող եվրոպական պանիրների լայն տեսականիով։

***

Եվրասիական զարգացմանը բանկը (ԵԱԶԲ) Եվրասիական տարածքում ներդրումային գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական կազմակերպություն է։ 18 տարի շարունակ ԵԱԶԲն օգնում է ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը և իր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացումը: ԵԱԶԲի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և ճարտարագիտության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով:

***

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանում հանրային սննդի, ռեստորանային բիզնեսի, սպասարկման, մասնագիտական ​​կրթության, գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտների առաջատարներից է։ Իր գործունեության 18 տարիների ընթացքում Ընկերությունը ստեղծել և իրականացրել է տասնյակից ավելի համարձակ, յուրահատուկ և կոնցեպտուալ նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի և գյուղատնտեսության զարգացման գործում։ Գործունեության փակ ցիկլ ապահովելու նպատակով Ընկերությունը 2019 թվականից մեկնարկել և իրականացնում է բիզնես զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմից սեղան» հայեցակարգի վրա, որի շրջանակում Ընկերությունը բացել է Վայոց Ձորում տավարաբուծական և Տավուշի մարզում խոզաբուծական ֆերմաներ, կերաղաց Արարատի մարզում և «Արցախ» խոհանոց-գործարան Երևանում։ «Երեմյան Փրոջեքթսը» միավորում է հայտնի ռեստորանային բրենդերը՝ հեղինակային բարձր խոհանոց ներկայացնող «Ռենոմե», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», կոնցեպտուալ «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երևան», «Պանդոկ Երևան գետափին»-ը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և «Սիզընս» նախագծերը` ռեստորան, սրճարան, հրուշակարան, պաղպաղակի սրահ։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կազմում են նաև  Yeremyan Delivery առաքման ծառայությունը, Yeremyan Products կաթնամթերքի արտադրության գործարանը, գյուղատնտեսական նախագծերը ներառող «Երեմյան Ֆարմը», Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որը զբաղվում է սկսնակ և ոլորտում գործող մասնագետների ուսուցմամբ ու գիտելիքների խորացմամբ։ Ակադեմիայի կրթական ծրագրերը հաստատված և վավերացված են վերջինիս բացառիկ գործընկերոջ՝ Group City of Oxford College-ի կողմից։

Գ․