ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը
Քաղաքականություն
24.05.2024 | 16:22ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի Դաշնության առաջարկով կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում 2024 թվականի նոյեմբերի 7-8-ը»,- ասել է նա։
Աշխաբադում այսօր անցկացվում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։