Պուտինը համաձայն է բանակցություններին, բայց նաև պատրաստ է պատերազմել․ Reuters

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, եթե հրադադարի մասին համաձայնագիր կնքվի, որը կամրագրի կողմերի ներկայիս դիրքերն առաջնագծում, Reuters-ին հայտնել են ռուսական չորս աղբյուրներ։

Սրա հետ մեկտեղ, նրանց տեղեկություններով, եթե Կիևը և Արևմուտքը չգնան դրան, Պուտինը պատրաստ է շարունակել պատերազմը։

Պուտինի շրջապատից երեք աղբյուր, որոնք լավատեղյակ են այս հարցի շուրջ քննարկումներից, գործակալությանը հայտնել են, որ ՌԴ ղեկավարը ոչ մեծ թվով խորհրդականների հետ խոսակցություններում իր հիասթափությունն է հայտնել, որ Արևմտյան երկրները, իր խոսքով՝ աջակցում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշմանը՝ բացառելու Մոսկվայի հետ բոլոր բանակցությունները։

«Պուտինը կարող է կռվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց նա նաև պատրաստ է հրադադարի՝ պատերազմը սառեցնելու համար»,- գործակալությանն ասել է չորրորդ բարձրաստիճան ռուսական աղբյուրը: