ԿՀՎ տնօրենը մեկնում է Եվրոպա՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների

Լուրեր

11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քյաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
Բոլորը

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը մեկնում է Եվրոպա՝ փորձելու բանակցություններ վարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի և պատանդների մասին համաձայնագրի շուրջ, որը կավարտի Գազայի հատվածում պատերազմի ընթացքը։ Այս մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան։

«Տնօրենն առաջիկա օրերին մեկնում է Եվրոպա՝ բանակցությունները վերակենդանացնելու նպատակով։ Նա հաճախակի քննարկումների մեջ է եգիպտացիների, կատարցիների և իսրայելցիների հետ։ Ե՛վ Եգիպտոսը, և՛ Կատարը շատ ներգրավված են, ինչպես և իսրայելցիները»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Կատարցի մի պաշտոնյա էլ CNN-ին հայտնել է, որ բանակցություններին կմասնակցի նաև Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ-Թանին։ Նա այժմ Փարիզում է։

Պաշտոնյաներից ոչ մեկը տեղեկություն չի հայտնել մյուս մասնակիցների մասին: Նախկին բանակցություններում նրանց Փարիզում միացել էին նաև իսրայելական Մոսադի տնօրեն Դեյվիդ Բարնեան և Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբբաս Քամելը։