Ո՞ւմ են ցանկանում քաղաքացիները տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում. հարցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.08.2018 | 18:15Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ավագանու ընտրություններին կմասնակցեն մեկ տասնյակ ուժեր, հայտնի են այդ ուժերի քաղաքապետի թեկնածուները:
Այս տարի առաջին անգամ Երևանի քաղաքապետը չի լինի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ-ն որոշել է թեկնածու չառաջադրել:
Իսկ արդեն հայտնի թեկնածուներից ո՞ւմ կցանկանային քաղաքացիները տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում, Factor.am-ը պարզեց փոքրիկ հարցախույզի միջոցով: