Գետափ-Մարտունի ավտոճանապարհին կիրականացվեն հարկադիր քարաթափման աշխատանքներ
Հասարակություն
23.05.2024 | 20:10Մայիսի 24-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։