Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հրավիրված մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանն իր համաձայնությունը չի՞ տալու, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին նշեց, որ վերլուծական շրջանակներում քննարկումներն իրականացվում են ենթադրյալ տեղեկատվության հիման վրա:

«Բարձրաձայնեմ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը, որը ներկայացվել էր նաև նախարարի կողմից: Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- ասաց նա:

Հստակեցնող հարցին, թե երեք տարին դեռ չէր լրացել, երբ Հայաստանը գլխավորում էր կառույցը, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ երեք տարին դեռ պիտի հայաստանցի թեկնածուն զբաղեցնի պաշտոնը, եթե անգամ Յուրի Խաչատուրովի պաշտոնը չեղարկվի քարտուղարությունում, ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ այս հարցի առնչությամբ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, դրանք կլինեն արդեն խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում և կհաստատվեն Հավաքական անվտանգության խորհրդի կողմից:

«Մինչ այդ, գործընթացների մասին տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»,- հարցն ամփոփեց նա: