Ռուսները զրկվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման արևմտյան դեղամիջոցներից

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

ՌԴ իշխանությունները դադարեցրել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար նախատեսված երկու դեղամիջոցի գնումը, որոնք տրամադրվում էին պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակում։ 2024 թվականից ի վեր բժշկական հաստատությունները չեն ստացել ամերիկյան «Աբրաքսան» և շվեյցարական «Պիկրեյ», «Իզվեստիային» հայտնել են բուժող բժիշկները։

Ուռուցքաբանական խնդիրների համար նախատեսված «Աբրաքսան»-ն (paclitaxel + albumin) արտադրվում է ամերիկյան Bristol Myers Squibb-ի (BMS) կողմից: Այն օգտագործվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների բուժման համար, իսկ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում այն դառնում է քիմիաթերապիայի երկու ուղղություններից մեկի կարևոր բաղադրիչը, ասել է «EuroOnco» Ուռուցքաբանության փորձագիտական դաշնային ցանցի գիտական աշխատանքների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Դենիս Ռոմանովը:

Շվեյցարական Novatris ընկերության «Պիկրեյ» դեղամիջոցն էլ նշանակվում է հորմոնից կախված կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին՝ PIK3CA գենի մուտացիայով: Այս մուտացիայի դեպքում հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում, նշել է Ռոմանովը։ Նրա խոսքով՝ դա բացասաբար է անդրադառնում քիմիաթերապիայի, հորմոնալ և ճառագայթային թերապիայի արդյունավետության վրա։

Դեղորայքի պետական ռեգիստրի տվյալներով՝ այս դեղամիջոցները Ռուսաստանում համարժեքը չունեն:

«Ըստ էության, մեր զինանոցը դատարկվում է PIK3CA-ի մուտացիայի ենթարկված կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեկ տողով: Իսկ բուժումը զգալիորեն ավելի վատ է, երբ խոսքը վերաբերում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին»,- նշել է Դենիս Ռոմանովը: