Առանց լուրջ հիմնավորումների բերել եք նախագիծ՝ առանց ապացուցելու դրա անհրաժեշտությունը․ Սերգեյ Բագրատյանը՝ Ինեսսա Գաբայանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր մեկնարկեց արտահերթ նստաշրջանը․ օրակարգում ընդգրկված է մեկ հարց, որը վերաբերում է  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ 

Հարցի հիմնական զեկուցող Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ ներկայացված հիմնավորումները լուրջ չեն, և Ջրային պետական կոմիտեն չի ներկայացրել այն պատճառները,  որոնք անհրաժեշտ են 40 մլն խմ ջրառ իրականացնելու համար։

Ինեսսա Գաբայանն էլ  նկատեց, որ Ջրային կոմիտեն Կառավարությանը նախորդ տարի ներկայացրել է 80 մլն խմ դեֆիցիտի պահանջ, և իր պաշտոնավարման ընթացքում ինքը կարողացել է այդ թիվը կրճատել՝ հասցնելով 40 մլն խմ-ի։ Նա նաև նշեց, որ ստեղծվել է միչգերատեսչական խումբ, որում ընդգրկված են ոլորտի մասնագետները և ներկայացրել են պահանջված հիմնավորումները։ 

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ իր արձագանքի մեջ շեշտեց,  որ Ջրային պետական կոմիտեի նախագահի բերած հիմնավորումներն իր համար ծիծաղելի են և շարունակում է չպարզաբանված մնալ հարցը՝ 40 մլն հավելյալ ջրառով ի՞նչ խնդիրներ են լուծվելու։ «Առանց լուրջ հիմնավորումների բերել եք նախագիծ՝ առանց ապացուցելու դրա անհրաժեշտությունը, ընդամենն ասում եք 80 մլն են պահանջել, մենք ասում ենք 40 մլն, դա ինձ համար առնվազն ծիծաղելի հիմնավորում է»,- ասաց պատգամավորը։ 

 

Մանրամասները ՝տեսանյութում։