Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին

Լուրեր

07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
07.07.2026 | 13:29
Շամիրամ հնավայրի պեղումները նոր տվյալներ են բացահայտել Հայաստանի հնագույն պատմության մասին
07.07.2026 | 13:18
Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ
07.07.2026 | 13:10
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
07.07.2026 | 13:01
Թրամփը պատրաստվում է Էրդողանին հայտնել, որ ԱՄՆ-ը կվերականգնի Թուրքիայի հասանելիությունը F-35-ին․ NYT
07.07.2026 | 12:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
07.07.2026 | 12:43
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը
07.07.2026 | 12:32
Կայացել է Կիոկուշին կարատեի հերթական մրցաշարը
07.07.2026 | 12:23
Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը
07.07.2026 | 12:20
Ալիևն ամերիկացի սենատորի հետ հանդիպմանն ընդգծել է «Թրամփի հատուկ դերը» Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում
07.07.2026 | 12:10
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարց է քննվում // Սևանի մակարդակը բարձրացել է․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 12:00
Մակրոնը Սիրիայում է․ Ասադի տապալումից հետո սա առաջին արևմտյան առաջնորդի այցն է Դամասկոս
07.07.2026 | 11:55
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հերքում և 49,7 դրամ
07.07.2026 | 11:47
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են. ԱՄՆ ՄԶԳ կողմից՝ հայաստանյան գրասենյակի Ծրագրերի մշակման բաժնի ղեկավար Նիկ Հիգինսը, Կայուն զարգացման բաժնի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը և տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Հայկանուշ Բագրատունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարության կողմից՝ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը և Ալբերտ Բաբայանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը և նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Ողջունելով հյուրերին, Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ թիմին, ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար և նշել, որ չափազանց կարևորում է համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ:

Խոսելով գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատված» օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող ծրագրերի մասին, նախարար Մինասյանը անհրաժեշտ է համարել, որպեսզի այդ ծրագրերը մշտապես գտնվեն նախարարության, որպես դրանք համակարգող գերատեսչության, ուշադրության կենտրոնում: Նա շեշտել է այդ ծրագրերի արդյունքները չափելի դարձնելու մեխանիզմը գտնելու, դրանք համահարթեցնելու, դրանց արդյունավետությունը առավել բարձրացնելու կարևորությունը: Այս համատեքստում նախարարը նշել է նաև բիզնեսին պետական աջակցությունը ավելի շոշափելի դարձնելու անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ դա հնարավոր կլինի անել նաև հետագա համագործակցության արդյունքում, միաժամանակ փաստելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ նոր քայլեր են արվում, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների տեսքով, որոնք շոշափելիորեն կնվազեցնեն ՓՄՁ-ների բեռը:

 

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը փաստել է ԱՄՆ ՄԶԳ-ի և նախարարության երկարամյա ու արդյունավետ համագործակցությունը զբոսաշրջության և գյուղի տնտեսական զարգացման ոլորտներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարին 2018թ. հունիսին մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնում Հայաստանի հաջող մասնակցության հարցում Զբոսաշրջության կոմիտեի ունեցած արժեքավոր ներդրման համար: Նա տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակում, «Իմ Հայաստան» նախագծի աջակցությամբ և Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ, Բոստոնում, Նյու Յորքում և Վաշինգթոնում տուրօպերատորների հետ կազմակերպված հանդիպումների ժամանակ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և, որպես այդ աշխատանքի շարունակություն, ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվում է ամերիկյան տուրօպերատորների այցը Հայաստան:

Նախարար Մինասյանը գոհունակություն է հայտնել զբասաշրջության ոլորտում արդյունավետ փոխգործակցության և ԱՄՆ ՄԶԳ կողմից մեծածավալ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Սմիթսոնյան փառատոնը կարող է Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները ներկայացնելու լավ մեխանիզմ դառնալ: Միևնույն ժամանակ նա փաստել է, որ մեր երկրի զբոսաշրջային առավելությունները լիարժեք չեն օգտագործվում՝ նշելով գաստրո և էկոտուրիզմը, գիտական, մշակութային և այլ՝ ավանդական և նոր ուղղություններ ու առաջարկել զբոսաշրջության պատասխանատուների հետ քննարկել այդ խնդիրները և զբոսաշրջության զարգացմանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր՝ օգտագործելով նաև Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվող հասարակական խորհրդի հարթակը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների, գերակա ուղղությունների և առաջնահերթությունների մասին: Արծվիկ Մինասյանը պատասխանել է Դեբորա Գրիսերին հետաքրքրող մի շարք հարցերի և, ամփոփելով խոսքը, նշել, որ տնտեսական քաղաքականության երկարաժամկետ նպատակն է ապահովել երկրի կայուն զարգացումը՝ ներառական տնտեսական աճը:

Հանդիպման ավարտին կողմերը, արժևորելով իրականացրած աշխատանքը, պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել ընթացիկ և առաջիկա նոր ծրագրերի արդյունավետությունը: