Հայաստանը 1991-ից  վարում է պոստսովետական  դիվանագիտություն, որը պետք է փոխարինի նոր՝ բազմակողմանիության դիվանագիտությամբ․Կայծ Մինասյան

Լուրեր

07.04.2026 | 21:55
Արարատ Միրզոյանը նվեր է ստացել Օմանի ԱԳ նախարարից
07.04.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.04.2026 | 21:13
Իրանում ավելի քան երեք տարի ձերբակալված ֆրանսիացի զույգը ազատ է արձակվել, ուղևորվում են Ֆրանսիա
07.04.2026 | 21:00
Թրամփի սպառնալիքը Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին է, բայց դա իրատեսական չէ․ սա քարոզչական հնարք է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:44
Ադրբեջանում սկսել են արգելել հիջաբ կրել հանրակրթական դպրոցներում
07.04.2026 | 20:30
Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:14
Սիմոնյանն իր էջում տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժված տարբերակը, որում ընտրողաբար է ներկայացված ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը
07.04.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:16
Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:15
Ցավում եմ, եթե Սամվել Կարապետյանի անունն էր ուժեղ տղաների ուժը. չի՛ կարող մասնակցել ընտրություններին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:02
Պուտինի հետ զրույցում Օրբանն իրեն համեմատել է մկան հետ, որը առյուծին ցանցից ազատում է. Bloomberg
07.04.2026 | 18:48
Ջրի որակ ու կեղտաջրերի մաքրում․ փոխվարչապետը հանդիպել է «Վեոլիա»-ի փոխնախագահին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ  Կայծ Մինասյանի հետ

Հարավային Կովկասում  եռօրյա այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը  Բաքվում հայտարարեց, թե Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան հանդիսանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ավելացրեց, որ Գերմանիան ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում իր ներդրումը կունենա այս հարցում։ Հայտնի են թուրքադրբեջանական լոբբիի  շարունակական ջանքերը՝  ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան Գերմանիայով փոխարինելու  հարցում։ Գերմանիայի կանցլերի սույն բարձրաձայնումները արդյոք նման հնարավոր  փոփոխության առումով կարո՞ղ են ունենալ հիմքեր, և եթե այո, ապա Ֆրանսիան դա կարո՞ղ է թույլ տալ։

– Անգելա Մերկելը նման հայտարարություն արեց, որովհետև, ըստ երևույթին, շատ ավելի հեշտ են  բանակցությունները, երբ կողմերը ժողովրդավարական պետություններ են։ Եվ Գերմանիայի կանցլերը արձանագրելով, որ Հայաստանն արդեն  ավելի  ժողովրդավարական պետություն է, բնականաբար, այն կարծիքն է արտահայտում,  որ Հայաստանն ավելի դրական-կառուցողական  պետք է մոտենա բանակցություններին։ Ըստ իս, այդպես  ասելով, Մերկելը,  մի  տեսակ,  Ադրբեջանին է  ասում, թե ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորումից բացի  լուծման  այլ տարբերակ չունի և  քանի որ Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր է, ուրեմն  հիմա դու էլ, Ադրբեջա՛ն, պետք է փոխես քո կեցվածքը։

Երկրորդ․Եվրոպական միության 2 գլխավոր պետությունները՝ Ֆրանսիան ու Գերմանիան  իրար մեջ բաժանել են եվրոպական  արտաքին քաղաքականությունը․ պատասխանատվությունը և հարցերը, որոնք վերաբերում են Հարավային Եվրոպայից դեպի  Աֆրիկա  ու  Միջին Արևելք՝  Ֆրանսիայինն են, իսկ  Արևելյան Եվրոպա, Հարավային Կովկաս՝ պատասխանատվությունը Գերմանիայինն է։ Բայց, ինչպես գիտեք, այս աշխարհակարգում  կա  2 բացառիկ հարց, որոնք շեղվում են ընդհանուրից։ Առաջինն այն է, որ Մինսկի խմբում ներկայացված է Ֆրանսիան, որը չի ուզում իր տեղը զիջել որևէ այլ եվրոպական պետության, իսկ  երկրորդը՝ Ուկրաինայի հարցով Մինսկի գործընթացն է, որի մասնակիցները, ինչպես հայտնի է,  4 պետություններ են․ Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա և Ֆրանսիա։ Այսինքն՝  եթե անգամ  այս 2 երկրները միմյանց միջև  բաժանել են շրջանները՝ Արևելյան  և Հարավային Եվրոպաները, դա դեռ  չի նշանակում, թե  այս երկու պետությունները «իրենց» շրջաններում մենաշնորհներ ունեն։ Եվ մի մոռացեք, որ Գերմանիան Մինսկի խմբի անդամ է։ Ինչպես նաև այն, որ Գերմանիան ԵՄ-ի գլխավոր պետությունն է և չի ուզում ձախողել Ադրբեջանի հետ իր նավթա-գազային ծրագիրը՝ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա։

Հետևաբար, դրանով պետք է  բացատրել Անգելա Մերկելի՝ Բաքվում արված այն հայտարարությունը, թե տարածաշրջանում  Ադրբեջանը Գերմանիայի համար ամենագլխավոր և խոշոր գործընկերն է ։

-Այո, իսկ Հայաստանի հարցում Գերմանիային  առաջնորդողն այն մտայնությունն է, որ շատ կարևոր է ունենալ ժողովրդավարական պետություն տարածաշրջանում։ Ֆրանսիայի համար էլ կարևոր է Ադրբեջանը, որովհետև Կենտրոնական Ասիայի և  Եվրոպայի միջև գազային այդ նախագիծը կարևոր միջանցք է։ Ինչ վերաբերում է  Հայաստան- Ֆրանսիա հարաբերություններին, ապա  դրանք փոխադարձաբար կարևորվում են ոչ միայն երկարամյա պատմական շփումներով, այլև նրանով, որ Ֆրանսիան, ինչպես և Գերմանիան, Հայաստանի մեջ է տեսնում  այն միջանցքը, որը կարող է կամուրջ  հանդիսանալ  ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։

Ամեն դեպքում, Թուրքիան ձգտում էր Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինել Գերմանիայով։  Ապագայում հնարավո՞ր է նման զարգացում։

-Ոչ, բացարձակապես ոչ։ Ինչո՞ւ պետք է դա  թույլ տա ֆրանսիան։ Սա պարտվողական վիճակ է, դիվանագիտական պարտություն։  Եվ մյուս կողմից ո՞վ ասաց, որ գերմանացի դիվանագետներն ավելի արդյունավետ կաշխատեն, քան ֆրանսիացիները։ Եվ չմոռանաք, որ Գերմանիայի դիվանագիտությունը կոնսորցիում է՝ հիմնված տնտեսութան միջոցների վրա։

Խնդիրը Ֆրանսիայի մեջ չէ, ոչ էլ մյուս համանախագահող երկրների, այլ հիմնանակում Ադրբեջանի և Հայաստանի։ Բայց գլխավորապես՝ Ադրբեջանի․ անհնար են բանակցությունները, երբ այս երկիրը մշտապես  զենքն ուղղում  է ճակատիդ։ Ադրբեջանը դիվանագիտական լեզու չի ուզում, չի ճանաչում, խոսում է պատերազմական լեզվով։

Իհարկե, Գերմանիան իր դերը կխաղա, քանի որ ցանկանում  է իր ազդցությունն ավելացնել այս տարածաշրջանում։ Նկատի ունեցեք, որ Հարավային Կովկաս այցելելուց առաջ Անգելա Մերկելը հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի՞նչ խոսվեց  Կովկասի մասին և ինչ ասեց Մերկելը Պուտինին․․․ Գերմանիան գործընկերների հետ ձգտում է հստակություն մտցնել։ Վրաստանում, օրինակ, Անգելա Մերկելը հայտարարեց, որ մոռացե՛ք ՆԱՏՕ-ին ձեր  անդամակցության մասին։ Գերմանիան, Ֆրանսիան և ուրիշ պետություններ՝  մասնավորապես  Թուրքիան, Հունաստանը, դեմ են  Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, հատկապես Գերմանիան, և դրա համար Մերկելը եկավ հստակեցնելու իր դիրքորոշումն ու ցույց տալու իր ներկայությունը թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային, թե՛ Իրանին։

Հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԱԳ նախարարների ու պետությունների ղեկավարների համաժողովն է և առաջիկայում Երևանում կլինեն 84 երկրի ներկայացուցիչներ։ Արտաքին քաղաքական  ի՞նչ դիվիդենտներով կարող է Հայաստանը դուրս գալ այս միջոցառումից։

-Շատ մեծ հնարավորություններ ունի այս գագաթնաժողովը։ Մեր պատմության մեջ, հայոց պատմության համար  սա աննախադեպ է, երբ  Երևանում  80 նախագահներ ու  վարչապետներ են  հավաքվում։ Սա շատ կարևոր է և պետք է օգտվել  դրանից: Օգտվել Ֆրանսիայից՝ իբրև գլխավոր պետություն, բայց օգտվել նաև ֆրանկոֆոն  աֆրիկյան երկրների հնարավորություններից, ինչը  կարող է ընձեռել  գագաթնաժողովը։  Հայաստանը պետք է տարածել դեպի  այս՝ աֆրիկյան  շրջաններ և  Հայաստանը  պետք է զարգացնի  իր հարաբերությունները այդ  պետությունների հետ։ Դրա համար լավագույն հարթակը կարող է դառնալ Ռուանդան․ Ցեղասպանություն վերապրած Հայաստանն  ու այս երկիրը միացյալ շահեր ունեն և իրենց պատմություններում՝ մեկ կարևոր  ընդհանրություն։ Հետևաբար, իր  պոտենցիալն ու կարողությունները Հայաստանը պետք է զարգացնի ու տարածի  դեպի աֆրիկյան պետություններ հենց Ռուանդայի միջոցով։

Հայկական դիվանագիտության համար այսպիսով նոր ուղղություն եք առաջարկում։

-Այո։ Այսինքն՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո պետք է ավելի ֆրանսիական մթնոլորտ ու արժեքներ ներդնել  Հայաստանում  և  Երևանում։  Նաև առիթից օգտվելով՝ Հայաստանը պետք է  փորձի տարածել  Արցախի Հանրապետության շահերը դեպի այս պետություններ։ Սա ես կոչում եմ՝ բազմաշերտության դիվանագիտություն, որը  շատ կարևոր է Հայաստանի  համար  և որը  պետք է  ի ցույց դրվի․ այն, որ  Հայաստանի՝ իբրև պետության, անվտանգությունը, կայունությունը  բազմակողմանիության մեջ է։ «Թավշյա հեղափոխությունից» հետո  և, մասնավորապես,  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո Հայաստանը պետք է ներդնի  նոր դիվանագիտություն, ուղղակի նոր, քանի որ  մեր դիվանագիտությունը 91-ից ցայսօր՝ 2018 թվականը,  պոստսովետական դիվանագիտություն է։ Այս  նոր դիվանագիտությունը, որի  էությունը բազմակողմանիությունն է,  պետք է լինի  նաև նոր դեմքերով ու խելացի անհատներով  դիվանագիտություն․ դիվանագետներից մինչև խորհրդականներ։ Ի մասնավորի, այնպիսի մարդկանցով, ինչպիսիք են, օրինակ, Հայկ Ա․Մարտիրոսյանը, Գևորգ Մելիքյանը, Մանվել Սարգսյանը, Ռուբեն Շուգարյանը։

 

Անի Սահակյան