Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցելու բանաձև

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից:

«Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։

Ընդգծելով 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը՝ խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։
Ողջունում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

Ընդգծում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը նոր գործընկերության օրակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կարևոր հանձնառությունը և աջակցում է ԵՄ-ի դերի մեծացմանը Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացում:

Խրախուսում է նաև Լյուքսեմբուրգի, ԵՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական, գիտական և կրթական կապերի ամրապնդումը»,- ասվում է գրառման մեջ: