Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների պատասխանատուների հետ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում շարունակվում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մարզային այցելությունները: Օգոստոսի 25-ին նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների պատասխանատուների հետ:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները, հստակեցրել կրթության ոլորտում նախարարության որդեգրած սկզբունքային մոտեցումները` շեշտելով, որ համակարգի ապաքաղաքականացումը և կրթության որակի բարձրացումն առաջնային խնդիրներ են: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես կրթության ոլորտի ընդհանուր, այնպես էլ Վայոց Ձորի և Սյունիքի մարզի առանձնահատկություններով պայմանավորված հարցեր:

Նկատի ունենալով, որ երկու մարզում էլ կան սակավաթիվ աշակերտներով փոքր դպրոցներ, որոնք հիմնականում սահմանամերձ համայնքներում են գտնվում` նախարար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակումչի լինելու. «Մենք փոքր դպրոցների զարգացման համար հեռանկարային ենք համարում համայնքային կենտրոնի վերածվելու մոդելը: Դպրոցում կարող են կենտրոնացվել մի քանի գործառույթներ` նախակրթարան, դպրոց,գրադարան, մշակութային կենտրոն: Սահմանամերձ գյուղում դպրոցը բնակավայրի պահպանման հիմնական նախապայմանն է` սա կառավարության համարքաղաքական դիրքորոշում է»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Պատասխանելով տնօրենների հարցերին` նախարարը նաև տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը և, ըստ այդմ, աշակերտների թվից բացի, կիրառվելու է նաև գործակից` ըստ դասարանների թվի: Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվում է 2019 թվականի բյուջետային հայտի մշակման համատեքստում:

Խորհրդակցությունների ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ավարտական դասարաններում միասնական ընթացակարգով ավարտական քննությունների կազմակերպման, մանկավարժների դրույքաչափերի ու տարակարգերի վերաբերյալ, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի: