Եկեղեցու վրա բացասական հետևանք կունենա քաղաքական գործընթացի մասնակցելը․ անախորժ վիճակը տեղափոխվեց Սփյուռք․ Համբիկ Սարաֆյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Օրերս Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ Հայոց Առաքելական Եկեղեցու ստանձնած դերակատարության վերաբերյալ: Կուսակցությունը նշել է, որ «չափազանց ցավալի և անընդունելի է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քաղաքական պայքարի մեջ ներքաշվելն ու բացահայտորեն այդ շարժման հովանավորությունն ու առաջնորդությունը ստանձնելը»:

Մինչդեռ, եկեղեցականներն ասում են, որ վտանգված է հայրենիքը, որ ՀՀ իշխանությունը Ադրբեջանին է հանձնում հայկական տարածքներ, որ միակողանի զիջումներ են արվում։ Քաղաքական այս ուժը քննադատել է նաև ՀԱԵ-ին՝ «իշխանափոխության հերթական փորձին մեղսակից» լինելու մեջ, փոխանակ՝ հանդիսանալու «համայն հայությունը համախմբող և զորաշարժի ենթարկող ուժ»։ Բայց նրանք էլ մեղադրում են իշխանությանը՝ համազգային նպատակներին դավաճանելու մեջ, հոգևոր և ազգային արժեքներին հարվածելու մեջ։

Factor TV-ի հետ զրույցում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը նշում է, որ իրենց մտահոգել է հատկապես սփյուռքյան հոգևոր կառույցների՝ ընդդիմության հավաքներին աջակցող հայտարարությունները․ «Մտահոգիչ է այն, որ Հայաստանում տիրող անախորժ մթնոլորտը տեղափոխվեց նաև Սփյուռք։ Սա իր բացասական հետևանքները կունենա եկեղեցու հեղինակության համար։ Խնդիրն այն է, որ միակողմանիորեն մասնակից է դարձել քաղաքական գործընթացներին»,- կարծիք է հայտնում Համբիկ Սարաֆյանը։

Նա խոսել է նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում շտկումներ կատարելու, միասնական օրակարգ ձևավորելու, պետության կյանքում եկեղեցու դերը վերափոխելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության, այլ խնդիրների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան