Ձերբակալվել է ՌԴ ՊՆ կադրերի բաժնի ղեկավարը

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեական հանցագործության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ Պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր բաժնի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, փոխանցում է Meduza-ն։

Թե կոնկրետ ի՞նչ հանցանքի համար է մեղադրվում ռուս գեներալը, հայտնի չէ։ ՏԱՍՍ-ի զրուցակիցը միայն ասել է, որ քրեական գործի հետաքննությամբ զբաղվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը, և քննիչն արդեն դիմել է դատարան՝ գեներալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար։ Խուզարկություններ են կատարվել Կուզնեցովի տանը և աշխատավայրում։

Ավելի վաղ Կուզնեցովի ձերբակալման մասին հայտնել էին նաև իշխանամետ տելեգրամ ալիքները։ Մասնավորապես, «Рыбарь»-ը գրել էր, որ քննության ուշադրությունը գրավել է գեներալի նախկին աշխատանքը՝ «որպես պետական ​​գաղտնիքների պաշտպանության ծառայության ղեկավար»։

2024 թվականի ապրիլի վերջին էլ Մոսկվայում ձերբակալվել է ՌԴ ՊՆ փոխնախարար փոխնախարար Տիմուր Իվանովը, որը վերահսկում էր ռազմարդյունաբերական համալիրը։ Գեներալին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան մեկ միլիարդ ռուբլի կաշառք ստանալու մեջ։