Թուրքիայի ոստիկանությունը Կարո Փայլանի դեմ բիրտ միջոցներ է կիրառել

Լուրեր

12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնվել է Ստամբուլում տեղի ունեցած բախումների էպիկենտրոնում. փոխանցում է ermenihaber-ը:

Օգոստոսի 25-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի էր ունեցել «Շաբաթվա մայրերի» 700-րդ նստացույցը: Տարիներ շարունակ ամեն շաբաթ օր` ժամը 12-ին, Ստամբուլի Գալաթասարայի լիցեյի մոտ հավաքվում են ոստիկանության ձերբակալումներից հետո անհետ կորած իրենց զավակների, ամուսինների, եղբայրների ու քույրերի համար մայրերը, հարազատները և որպես բողոքի նշան դիմում են նստացույցի:

Թուրքական ոստիկանության կողմից  ձեռնարկված կոշտ միջոցներից հետո նստացույցը ցրվել է: Այն պահին, երբ ոստիկանությունը սկսել է տարածքից հեռացնել նստացույց իրականացնող քաղաքացիներին, Կարո Փայլանը փորձել է կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ի պատասխան դրան՝ ոստիկանությունը Փայլանի դեմ ևս կիրառել է բիրտ ուժի գործողությունների  և նրան հեռացրել տարածքից։ Այնուհետև բերման ենթարկվել, որոնց մեջ եղել են նաև լրագրողներ։ 

Թուրքական աղյուրը հաղորդում է, որ նստացույցին մասնակցել է նաև հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը: Ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել, սակայն Փայլանը և ցույցին մասնակի HDP-ի այլ պատգամավորներ թույլ չեն տվել։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե մահակներ։