Թբիլիսիում 20 մարդ, այդ թվում՝ երեք օտարերկրացի է ձերբակալվել խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ երեկ երեկոյան խորհրդարանի շենքի մոտ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ երեք օտարերկրյա քաղաքացի։ Նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են վարչական իրավախախտումների համար՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական հրամանը չկատարելու մեղադրանքով:

ՆԳՆ-ի տվյալներով՝ իրավապահները բազմիցս կոչ են արել ցուցարարներին լքել խորհրդարանի շենքի հարակից տարածքը, սակայն «հանրահավաքի որոշ մասնակիցներ չեն կատարել ոստիկանության օրինական պահանջը, խախտել են հասարակական կարգը, դիմադրել իրավապահներին և վիրավորել նրանց»։

Նշվում է նաև, որ ձերբակալվածների շրջանում կա երեք օտարերկրացի՝ ՌԴ քաղաքացի 22-ամյա Գ․Բ․-ն, ԱՄՆ-ից 29-ամյա Պ․Խ․-ն ու ԱՄՆ-ի ևս մեկ քաղաքացի, որը հրաժարվել է իր ինքնությունը հայտնել և խնդրել է, որ իր հետ կապ հաստատեն Միացյալ Նահանգների դեսպանատնից։

«Միացյալ Նահանգների և Շվեյցարիայի Համադաշնության (որը ներկայացնում է Վրաստանում Ռուսաստանի շահերը) դեսպանություններն արդեն տեղեկացվել են այդ անձանց ձերբակալման մասին»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։