ՀՀ սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵՄ ստանդարտներին․ ՄՊՀ նախագահ

Լուրեր

06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում մասնակցել է «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը․ տեղեկացնում են ՄՊՀ։

Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարը մասնակցել է շուկայում գորշ պատկերների միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների և դրանց դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է տաքսի ծառայությունների մատուցման էլ. հարթակներում, առցանց վիճակախաղերի և շահումով խաղերի, առաքումների կազմակերպման և զեղչերի ոլորտներում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բացահայտած դեպքերը:
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում ՄՊՀ նախագահը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով մարդկային ռեսուրսների և կիրակման գործիքակազմերի կառավարման Հայաստանի փորձը:

Գեղամ Գևորգյանը շեշտել է, որ Հայաստանն այսօր սպառողների շահերի պաշտպանության առումով շատ կարևոր փուլում է գտնվում. քննարկումներ են ընթանում ՀՀ սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նա մասնավորապես իր խոսքում անդրադարձ է կատարել սպառողների պաշտպանության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառմանը և անհրաժեշտ հմտություններ ունեցող մասնագիտական ներուժի ստեղծմանն ու կատարելագործմանը: