ՀՀ-ում կարմրուկի և կարմրախտի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը բարձր մակարդակի է. ԱՀԿ

Լուրեր

14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում՝ ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում։ Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2019 թվականի համար։ Սա նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն և դրական նմուշների հետագա գենոտիպավորում Մոսկվայի տարածաշրջանային վերազգային լաբորատորիայում։ ԱՀԿ-ն առաջարկում է երկրի ներսում կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատել հենց հավատարմագրված լաբորատորիաներում, որոնք, իրենց հերթին, տարածաշրջանային վերազգային լաբորատոր ցանցի մաս են կազմում։ ԱՀԿ հավատարմագրում ստացած լաբորատորիաները աջակցում են նաև երկրում գործող այլ լաբորատորիաներին՝ կարմրուկի և կարմրախտի հետազոտությունների որակի արտաքին գնահատման համակարգին միանալու գործում, իսկ կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատում են անվճար հիմունքներով։

 

ՀՀ առողջապահության նախարարություն