ՌԴ-ի օգտին լրտեսության համար ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակիցը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ԱՄՆ-ում Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Ջարե Սեբաստիան Դալկեն դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը ռուսական հատուկ ծառայության աշխատակցին փոխանցելու փորձի համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ դատական փաստաթղթերի՝ 2023 թվականին Դալկեն իրեն մեղավոր է ճանաչել օտարերկրյա գործակալին գաղտնի, չբացահայտված տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքի վեց կետերով։

2022 թվականի հունիսի 6-ից մինչև հուլիսի 1-ը տղամարդն աշխատել է գործակալությունում որպես տեղեկատվական համակարգերի անվտանգության ճարտարապետ։ Այնուամենայնիվ, Դալկեն խոստովանել է, որ 2022 թվականի օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում օգտագործել է կոդավորված էլփոստի հաշիվ՝ երեք գաղտնի փաստաթղթերից քաղվածքներ փոխանցելու այն անձին, որը, կարծում է, ռուսական գործակալ է: Այդ անձը, սակայն, Հետաքննությունների դաշնային բյուրոյի սպա է եղել։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ բոլոր երեք փաստաթղթերը, որոնցից քաղվածքներ են վերցվել, պարունակում էին ազգային անվտանգության գաղտնի տեղեկություններ, դասակարգված էին որպես հույժ գաղտնի/զգայուն գաղտնի տեղեկատվություն և ձեռք էին բերվել Դալկեի կողմից գործակալությունում աշխատելու ընթացքում:

2022-ի օգոստոսի 26-ին Դալկեն 85,000 դոլար է խնդրել տեղեկատվության համար, որին տիրապետում է։ Խոսելով ՀԴԲ գաղտնի գործակալի հետ՝ նա խոստացել է, որ կկիսվի նոր տեղեկություններով, երբ վերադառնա Վաշինգտոնի իր գրասենյակ։

Դալկեն պայմանավորվել է լրացուցիչ գաղտնի տեղեկությունները փոխանցել Դենվեր քաղաքի կենտրոնում գտնվող Union Station-ում ռուս ենթադրյալ գործակալին: Օգտագործելով համակարգիչ և հրահանգներ, որոնք նա ստացել էր ՀԴԲ-ի գաղտնի գործակալից, տղամարդը նրան տվել է հինգ ֆայլ, որոնցից չորսը պարունակել են ազգային անվտանգության հույժ գաղտնի տեղեկատվություն:

ՀԴԲ-ն Դալկեին ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ֆայլերը փոխանցելուց րոպեներ անց։