Երևանի քաղաքապետի թեկնածուներն ու նրանց կուսակցությունները. քաղաքական բուռն պայքար է սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Մեկ ամսից ավելի առանց քաղաքապետի մնացած Երևանը նոր քաղաքապետ կընտրի սեպտեմբերի 23-ին: Ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին, մեկօրյա դադադրից հետո էլ արդեն տեղի կունենան ընտրությունները:

Ի տարբերություն ընդամենը մեկ տարի առաջ կայացած նախորդ ընտրությունների, երբ քաղաքական ուժերի գերակշիռ մասը հարկ չհամարեց ռեսուրս վատնել Երևանի քաղաքապետի ընտրությունների վրա, այս անգամ քաղաքական դաշտն առավել քան ակտիվ է։ Արդեն իսկ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են մեկ տասնյակ կուսակցություններ։ Առաջինն այդ մասին հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ միանգամից հրապարակելով նաև իր քաղաքապետի թեկնածուի անունը՝ ի դեմս կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի: Ընդամենը մեկուկես տարի առաջ նրա ստեղծած «Երկիր Ծիրանին», հենց Երևանի նախորդ ավագանիում ծավալած ակտիվ, երբեմն էլ սկանդալային գործունեության արդյունքում, կարողացավ դառնալ ճանաչելի և ձեռք բերել որոշակի քաղաքական կապիտալ։

Քաղաքապետի մյուս կին թեկնածուն «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Նրա թեկնածությունը կուսակցության ներսում միանշանակ չընդունվեց և տարաձայնությունների առիթ դարձավ։ Ժամանակին էլ ԲՀԿ-ում դժգոհության առիթ էր դարձել այն, որ քաղաքականությունից հեռանալուց հետո Գագիկ Ծառուկյանը հենց Նաիրա Զոհրաբյանին էր վստահել «Բարգավաճ Հայաստանի» նախագահի պաշտոնը։

Ի դեպ, ուշագրավ է, որ «Ծառուկյան» դաշինքից մեկ այլ պատգամավոր ևս կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու: Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը , սակայն կներկայացնի ոչ թե «Ծառուկյան» դաշինքը, այլ Հայոց համազգային շարժումը:

Ինչ վերաբերում է ներկայիս իշխող ուժին՝ «Ելք» դաշինքին, ապա այն Երևանի ավագանու ընտրություններին այլևս միասնական չի լինի: Առանձին հանդես կգա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Իսկ ահա «Ելքի» մյուս ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», կրկին դաշինք կկազմեն, անունը դեռ չեն որոշել, փոխարենը որոշել են, թե ով է թեկնածուն՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Քաղաքապետի թեկնածուների ցանկում է նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որն, ի դեպ, հանդես չի գա ամուսնու՝ Անդրիաս Ղուկասյանի նորաստեղծ կուսակցության՝ «Հայաստանի կառուցողական կուսակցության» անունից, այլ կառաջադրվի «Երևանի հանրություն» նախաձեռնության և «ԳԱԼԱ» կուսակցության կողմից:

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի Ռեֆորմիստների կուսակցությունը ևս ունի քաղաքապետի թեկնածու: Նա կինոռեժիսոր Արտակ Ավետյանն է:

Իսկ ահա «Ժողովրդական ուղի» կուսակցության թեկնածուն հենց այս ուժի առաջնորդ Մանուել Գասպարյանն է։

Ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը 2013թ․ նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալների համաձան՝ զբաղեցրել էր երկրորդ տեղը, և այդպիսով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ նախագահի թեկնածուն է, որը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին: Նրանից առաջ՝ 2013թ․ ընտրություններին, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել էր նաև ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ղեկավարած կուսակցությունը, սակայն, չհաղթահարեց անցողիկ շեմը։ Դրան հաջորդող Երևանի ավագանու ընտրություներին ՀԱԿ-ն այլևս չմասնակցեց։

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Երևանի ավագանու ընտրությունների նշանակությանը, «Հայ ազգայի կոնգրեսը» քաղաքային ընտրություններին չի մասնակցի նաև այս անգամ։ Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի նաև «Հիմնադիր խորհրդարանը»:

Իսկ ահա Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, թեև օրեր առաջ հայտարարել էր, որ մասնակցելու է, սակայն մինչ օրս չի շտապում հայտնել իր թեկնածուի անունը։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև «Հնչակյան կուսակցությունը» և «Օրինաց երկիրը», որոնք, սակայն ևս, դեռ չեն հրապարակել իրենց թեկնածուի անունը։

Ինչ վերաբերում է Երևանի նախորդ բոլոր ավագանիներում մեծամասնություն կազմած ուժին՝ Հանրապետական կուսակցությանը, ապա այստեղ դեռ չեն որոշել՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՝ ոչ։

Առաջադրման վերջնաժամկետը, հիշեցնենք, օգոստոսի 29-ն է։