Երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի զորակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընկերները, գործընկերներն ու համախոհներն այսօր երթով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի զորակցություն Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների։

Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը նրանք ոչ միայն հարգանքի տուրք են մատուցել նահատակների հիշատակին, այլև Բաքվին ուղղված պահանջ հղել՝ ազատ արձակել ապրիլի 5-ից հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին։ Ակցիայի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ փորձում են աշխարհի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս, Բաքվի բանտերում ունենք ապօրինի պահվող գերիներ, որոնցից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, շուրջ 20 օր է՝ հացադուլի մեջ է:

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն, գործի դնեն ճնշման մեխանիզմներ, քանի որ ապօրինի ձերբակալված և ավտորիտար երկրում որպես պատանդ պահվող հայ գերիների հարցը նաև քաղաքակիրթ աշխարհի հարցն է: Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է ընտանիքի անդամներին և հայտնել, որ միայն ճնշումն են չափում։ Վարդանյանի ընտանիքն ու հարազատներն անհանգստացած են նրա առողջական խնդրով, պահանջում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն անհապաղ կերպով այցելի նրան: Ամբողջ աշխարհը պետք է միանա, որպեսզի այս խայտառակությանը վերջ դրվի»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերից Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել ապրիլի 5-ից։

Մանյա Պողոսյան