Եկամտահարկի նվազեցման նախագիծը կլինի մոտ օրերս. Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր Կառավարության նիստից հետո անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, ինչի արդյունքում նվազելու է եկամտահարկը:

«Սցենարները շատ են, քննարկվում են տարբեր սցենարներ: 8-9 սցենար կա: Այս պահին չէի ցանկանա բացահայտել, որովհետև դրանցից ամեն մեկի տակ կան թվային հաշվարկներ, իսկ այդ հաշվարկները հիմնականում վերաբերվում են նրանով, թե կոնկրետ եկամտային հարկի տոկոսադրույքների նվազեցման արդյունքում ինչպիսի բյուջետային կորուստներ են ենթադրում, դրանց փոխհատուցում: Կա նաև երկրորդ մաս, թե ինչպիսի գործիքակազմ օրենսդրության մեջ պետք է փոխվի»,- նշեց Անանյանը:

Նրա խոսքով՝ եկամտահարկի նվազեցման նախագիծը պատրաստ կլինի առաջիկա օրերին. «Սեպտեմբերին արդեն կառավարությունում կունենանք միասնական դիրքորոշում և հանրությանը տեղյակ կպահենք: Այսինքն, մենք փոփոխությունների գնալու ենք այս տարի Ազգային ժողովում»։

Մանրամասները՝ տեսանյութում: