Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել

Լուրեր

22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցիների շրջանում ինքնասպանությունները շարունակվում են։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մինգեչաուրում ապրիլի 17-ին վարձակալած տանը հայտնաբերվել է 1997 թվականին ծնված Միրջավադ Հաջիևի մարմինը։

«Տեղեկություն ստացանք, որ մեր զինծառայող Միրջավադ Հաջիևը մահացել է։ Առավոտյան նրան գտել են իր վարձակալած տանը կախված վիճակում։ Մենք մասնակցեցինք հանգուցյալի հուղարկավորությանը։ Ինքնասպանության պատճառը հայտնի չէ։ Դատախազությունը քննություն է իրականացնում, հավանաբար, մանրամասները կհայտնեն։ Միրջավադ Հաջիևն ամուսնացած էր, որքան գիտեմ՝ ուներ երկու երեխա։ Նա ընտանիքի հետ ապրում էր առանձին վարձով»,- ասել է Մինգեչաուրի շրջանի գործադիր իշխանության պատերազմի մասնակիցների և զոհերի ընտանիքների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի խորհրդական Սեյմուր Հիդայաթովը։

Դեպքի առթիվ տարվում է քննություն։

Ապրիլի սկզբին  էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին 44-օրյա պատերազմի մեկ այլ մասնակցի՝ Աստարայի շրջանի Շուվի գյուղի բնակիչ Վուգար Ռուստամովի ինքնասպանության մասին։ Տեղեկությունների համաձայն՝ ինքնասպանության պատճառը պատերազմից հետո հոգեբանական խնդիրներն են։ Նախկինում ևս նա ինքնասպանության փորձ արել է։

Արցախյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցների շրջանում ինքնասպանության դեպքերի թիվը, ըստ տարբեր տեղեկությունների, գերազանցում է 80-ը։

Էմմա Չոբանյան