Եվրախորհրդարանը կքննարկի Ադրբեջանում բռնաճնշումների հարցը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Եվրախորհրդարանն ապրիլի 24-ին քննարկելու է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ Եվրոպացի պատգամավորները դիտարկելու են «Քաղաքացիական հասարակության դեմ Ադրբեջանում վերջին բռնաճնշումները․ դոկտոր Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործերը» բանաձևը, տեղական լրատվամիջոցներին հայտնել է Իբադօղլուի եղբայր Գալիբ Բայրամովը։

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Abzas Media-ի և Toplum TV-ի լրագրողների դեպքերին: Բանաձևը քվեարկության է դրվելու ապրիլի 25-ին։

2023 թվականի սեպտեմբերին Եվրախորհրդարանն արդեն բանաձև ընդունել է Իբադօղլուի գործի վերաբերյալ՝ պահանջելով նրան ազատ արձակել։

Նշենք, որ ակտիվիստ Իլհամիզ Գուլիևն էլ ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով այն բանից հետո, երբ նա, լինելով ոստիկանության ոչ պաշտոնական աշխատակից, Abzas Media-ին պատմել է, թե ինչպես է ոստիկանությունը կեղծում թմրամիջոցների հետ կապված քրեական գործերը։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու լրագրողներին ազատ արձակել։

Էմմա Չոբանյան