Անկարայի ու ԵՄ-ի հարաբերությունները Կիպրոսի հետ կապելն անընդունելի է․ Թուրքիայի ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան երբեք չի ընդունի այնպիսի մոտեցում, որը Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առաջընթացը կապում է Կիպրոսի խնդրի հետ։ Այս մասին ասվում է ապրիլի 17-18-ը Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի հատուկ նիստի արդյունքների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Կիպրոսի հարցը Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում առաջընթացի հետ կապելը երբեք չի ընդունվի մեր կողմից։ Պետք է հրաժարվել այն մոտեցումից, որը նվազեցնում է Թուրքիայի և ԵՄ-ի բազմակողմ հարաբերությունները Կիպրոսի հարցում։ Այս մտածելակերպը չի կարող դրական և կառուցողական ներդրում ունենալ Կիպրոսի խնդրի կամ տարածաշրջանային ու գլոբալ այլ խնդիրների լուծման գործում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Թուրքիայի վերաբերյալ հանդիպման ժամանակ ընդունված որոշումներն Անկարայի և համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ ԵՄ-ի ռազմավարական տեսլականի բացակայության ևս մեկ օրինակ են։

Թուրքիայի ԱԳՆ-ն «լրջագույն անհետևողականություն է անվանել փաստը, որ գագաթնաժողովում կոնկրետ որոշում չի եղել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի և Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ համատեղ հայտարարության առաջարկությունների վերաբերյալ։

Անկարան, միաժամանակ, հայտարարում է, որ որպես թեկնածու երկիր՝ շարունակում է վճռական մնալ ԵՄ-ին անդամակցելու հարցում։

«Այնուամենայնիվ, մենք մերժում ենք մեր համագործակցության ընտրովի սահմանափակումը որոշակի ոլորտներով։ ԵՄ-ի հետ մեր երկխոսությունը կքննարկենք փոխադարձության շրջանակում՝ համաձայն առաջիկա ժամանակահատվածում ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ իրականացվող քայլերի արագության, մակարդակի և ծավալի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ԵՄ-Թուրքիա համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու նպատակով ԵՄ ղեկավարներն ընդգծել էին Կիպրոսի խնդրի կարգավորման հարցով բանակցությունների վերսկսման և առաջընթացի կարևորությունը։