ԵՄ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման կարևոր պայման է Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսումը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհուրդը ռազմավարական քննարկում է անցկացրել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ՝ ի գիտություն ընդունելով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և հանձնաժողովի համատեղ հաղորդագրությունը ԵՄ-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ։ Այս մասին ասվում է ԵՄ անդամ երկրների առաջնորդների՝ նախօրեին տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունում։

Փաստաթղթում ասվում է, որ Եվրամիությունը ռազմավարական շահ ունի Արևելյան Միջերկրական ծովում կայուն և անվտանգ միջավայրի, ինչպես նաև Թուրքիայի հետ համագործակցության և փոխշահավետ հարաբերությունների զարգացման մեջ: Այս համատեքստում ԵՄ առաջնորդները հանձնարարել են անդամ երկրների դեսպաններին, հարգելով համապատասխան ինստիտուտների իրավասությունները՝ առաջ մղել աշխատանքը զեկույցի վերաբերյալ և ընդգծել, որ Թուրքիայի սեփական կառուցողական ներգրավվածությունը կարևոր նշանակություն կունենա համագործակցության ոլորտները զարգացնելու համար։

ԵՄ-Թուրքիա համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու նպատակով ԵՄ ղեկավարներն ընդգծել են Կիպրոսի խնդրի կարգավորման հարցով բանակցությունների վերսկսման և առաջընթացի կարևորությունը։

Հիշեցնելով նախորդ եզրակացությունները՝ Եվրոպական խորհուրդը լիովին հավատարիմ է մնում Կիպրոսի խնդրի համապարփակ կարգավորմանը ՄԱԿ-ի շրջանակում՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերի և այն սկզբունքների, որոնց վրա հիմնված է Միությունը և օրենսդրությունը:

Եվրոպական խորհուրդը նաև ողջունում է Մարիա Անգելա Հոլգին Կուելյարի նշանակումը Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի պաշտոնում։

«Եվրամիությունը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ ՄԱԿ-ի գլխավորած գործընթացի բոլոր փուլերին աջակցելու գործում՝ իր տրամադրության տակ գտնվող բոլոր համապատասխան միջոցներով»,- ասվում է փաստաթղթում։