Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Երևանի և Ռիյադի միջև շփումները․ մեկնարկել է Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա

Լուրեր

21.05.2024 | 11:29
Հանրային պաշտոններ զբաղեցնողները չեն կարողանա համայնքի ավագանու անդամ դառնալ․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 11:23
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը չհայտարարված այցով Կիևում է
21.05.2024 | 11:19
Ավագանին չի վճարվում, հիմա էլ արգելում ենք աշխատել․ բա ո՞նց են ապրելու․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 11:15
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության բանակցություններին․ Էրդողան
21.05.2024 | 11:03
Փաստաբանները գործադուլ են հայտարարել. ասուլիս Փաստաբանների պալատում. ՈՒՂԻՂ
21.05.2024 | 11:01
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս զոհված պաշտոնյաների հիշատակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 11:01
Թավրիզում Ռայիսիի հիշատակին նվիրված արարողություն է անցկացվում
21.05.2024 | 10:58
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 10:52
Ինչքան կպնեք էդ աթոռին, էնքան կսոսնձվեք, ազգային աթոռով ենք փոխարինելու. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 21-ի դրությամբ
21.05.2024 | 10:22
Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում
21.05.2024 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը. ՈՒՂԻՂ
21.05.2024 | 09:49
«Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում
21.05.2024 | 09:33
Նավթի գները նվազել են
20.05.2024 | 23:30
Վերահաստատում ենք մեր խոր մտահոգությունը. Լրագրողական կազմակերպությունները՝ լրագրողների նկատմամբ ճնշումների առնչությամբ
Բոլորը

Այցի մեկնարկին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ձևավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այս այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարբեր առանցքային ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերն ընդլայնելու ուղղությամբ։

Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության մեջ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների, երիտասարդության ներուժի արդյունավետ կիրառման միջոցով ոլորտի՝ ժամանակակից պահանջներին համահունչ զարգացումն ապահովելու կարևորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններն ու արդեն իսկ ձևավորված միջազգային համագործակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Երևանի և Ռիյադի միջև շփումները՝ կրթության տարբեր մակարդակներում փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման իրականացման, ինչպես նաև կրթաթոշակների ու մարդկային ռեսուրսի մեծ ներուժի փոխշահավետ իրացման նպատակով։