«Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում
Մշակույթ
21.05.2024 | 09:49Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը:
Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00:
Մուտքն ազատ է:
Մանրամասները՝ տեսանյութում։