Սամվել Վարդանյանին առաջադրած մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով․ պաշտպան

Լուրեր

21.05.2024 | 17:40
Սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում, գիտեմ՝ վերջը ինչ ա լինելու․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 17:37
Եկեղեցու բակում հավաքվելը չգիտեմ՝ քարո՞զ է, հանրահավա՞ք․ Հրաչ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 17:32
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 17:24
Թուրքիայի փոխնախագահն ու ԱԳ նախարարը կմասնակցեն Իրանի նախագահի հուղարկավորությանը
21.05.2024 | 17:17
ՆԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին. քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
21.05.2024 | 17:08
Լեհաստանում ձերբակալվել են ՌԴ-ի պատվերով դիվերսիա կազմակերպելու մեջ կասկածվողներ
21.05.2024 | 16:57
Փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 16:54
Բորելն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի ձերբակալության օրդեր տրամադրելու՝ ՄՔԴ-ի դատախազի պահանջը
21.05.2024 | 16:51
Պիտի քննարկենք՝ եկեղեցին ինչու չի հարկվում․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 16:47
Ժաննա Անդրեասյանը Բրիտանական թանգարանում քննարկել է Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված նմուշների՝ ՀՊԹ-ում ցուցադրման հարցը
21.05.2024 | 16:41
Արևմտյան դաշնակիցներից չափազանց երկար Ժամանակ է պահանջվում Կիևին աջակցության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար․ Զելենսկի
21.05.2024 | 16:39
Դորտմունդի Բորուսիան հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
21.05.2024 | 16:36
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
21.05.2024 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
21.05.2024 | 16:26
Փաշինյանն ու դուք պատրաստ եք ամեն տեսակ զիջման, միայն թե մնաք կպած այդ աթոռներին. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Սամվել Վարդանյանին առաջադրած մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, այս մասին ՔԿ-ի շենքի դիմաց տեղեկացրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանը նշեց, որ այդ հոդվածով նախատեսվում է 1-4 տարի ազատազրկում։

Նշենք, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածով։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվելին, թքել նրա վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

«Երբ դուրս են եկել, որ ուղևորվեն ձերբակալվածների պահման վայր, մեկուկես րոպե հետո ոստիկանական մեքենան կանգնել է, ուղեկցող ոստիկանները դուրս են եկել բնական կարիքները հոգալու։ Դրանից հետո դիմակավորված անձինք նրան դուրս են հանել մեքենայից, տարել են խոտերի մեջ, գլուխը հարվածել գետնին ու սկսել ձեռքերով հարվածել՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։ Ծեծողները ստիպել են կրկնել իր վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքները, երբ հրաժարվել է, թքել են նրա վրա։ Այնուհետև՝ նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետևի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել են՝ փայտը կամ դուբինկան դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում, ուրիշ գործողություն չեն արել, իհարկե, բայց պահել են ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել,- պատմել էր փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor.am-ին փոխանցել էր, որ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում։