Լեհաստանում ձերբակալվել են ՌԴ-ի պատվերով դիվերսիա կազմակերպելու մեջ կասկածվողներ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Լեհաստանի իշխանությունները ձերբակալել են 9 մարդու՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունների պատվերով դիվերսիա կատարելու կասկածանքով։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Դա վերաբերում է ծեծերին, հրկիզումներին, հրկիզումների փորձին»,- ասել է նա՝ նշելով, որ խոսքը վարձկանների մասին է։

Տուսկի խոսքով՝ «երբեմն դրանք հանցագործ աշխարհի մարդիկ են, դա վերաբերում է Ուկրաինայի, Բելառուսի և Լեհաստանի քաղաքացիներին»։ Մասնավորապես, կանխվել է Լեհաստանի արևմտյան Վրոցլավ քաղաքում ներկերի գործարանը հրկիզելու փորձը։ Հրկիզումը, «անկասկած, պատվիրվել է ռուսական ծառայությունների կողմից», կարծում է Տուսկը։

Լեհաստանի վարչապետն իրավիճակը գնահատել է շատ լուրջ՝ հիշեցնելով, որ նմանատիպ դիվերսիաներ տեղի են ունենում Լիտվայում, Լատվիայում և Շվեդիայում։ Նա հիշեցրել է մայիսի 9-ի գիշերը Վիլնյուսում IKEA խանութի պահեստում բռնկված հրդեհը։ Հաստատությունում ապրանքներ են այրվել, Լիտվայի ոստիկանությունը հետաքննում է նաև հրկիզման հավանականությունը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 14-ին հայտարարել էր, որ վերջին օրերին երկրի տարբեր շրջաններում մի քանի լուրջ հրդեհներ են տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ դժվար է չկասկածել, որ «դրանք կարող են հրկիզում լինել, բայց իրականում սա երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձ է»։ Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սևիերան իր հերթին ենթադրել է, որ օտարերկրյա հետախուզական ծառայությունները կարող են կապ ունենալ տեղի ունեցողի հետ։