Բորելն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի ձերբակալության օրդեր տրամադրելու՝ ՄՔԴ-ի դատախազի պահանջը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ի գիտություն է ընդունում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազի պահանջը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալության օրդեր տրամադրելու վերաբերյալ։ ՄՔԴ անդամ բոլոր երկրները պարտավոր են կատարել դատարանի որոշումները, հիշեցրել է նա։

«Ես ի գիտություն եմ ընդունում ՄՔԴ դատախազի՝ Յահյա Սինվարի, Մուհամմեդ ալ-Դեյֆի, Իսմայիլ Հանիեի, Բենիամին Նեթանյահուի և Յոավ Գալանտի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի նախաքննության պալատում ձերբակալության օրդեր ստանալու մասին պահանջը: Բոլոր պետությունները, որոնք վավերացրել են ՄՔԴ-ի կանոնադրությունը, պարտավոր են կատարել դատարանի որոշումները»,- գրել է Բորելը X-ում:

ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «ՄՔԴ-ի մանդատը՝ որպես անկախ միջազգային կառույց, միջազգային իրավունքի հիման վրա ամենածանր հանցագործությունների հետապնդումն է»։

Մայիսի 20-ին ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը Նախաքննական պալատին խնդրել է Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդեր տրամադրել: Նրա խոսքով՝ դատախազությունը հավաքել է ապացույցներ, որոնք ենթադրում են, որ Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը «պատասխանատու են Պաղեստինի տարածքում (Գազայի հատվածում) առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից սկսած ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Միաժամանակ, դատախազը պահանջել է ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալության օրդեր տրամադրել։