Խոշտանգման և բռնության զուգահեռ իրականությունը․ ՀՀ-ում նշում են Ոստիկանի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր տեսանյութ է նկարահանվել, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանն Աբովյան փողոցը հատում չթույլատրված հատվածով։ Եվ հենց այսօր ոստիկանները նշում են իրենց մասնագիտական տոնը։ Գուցե, վարչական իրավախախտում թույլ տվող ոստիկանը մտածում է՝ այսօր իրենց կարելի՞ է։ Սակայն իրավապաշտպաններն ավելի լուրջ խախտումների մասին ահազանգում են նաև ոստիկանների համար ոչ տոնական օրերին։

Դա, սակայն, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին չի խանգարում մասնագիտական տոնի կապացկությամբ շնորհավորական ուղերձում վստահ հայտարարել՝ ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։

«Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ սա միայն մեր գնահատականը չէ. սա հանրության անկախ կարծիքի, միջազգային գործընկերների փորձագիտական կարծիքի վրա հիմնված մոտեցում է։ Սա ՀՀ Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, ամենօրյա սերտ համագործակցության, հանրության վստահության, ինչպես նաև բարեփոխումների իրականացման հարցում Ներքին գործերի նախարարության կամքի, վճռականության և ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է»,- իր ելույթում նշել է ՆԳ նախարարը։

2022 թվականին սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի դեսպանատան մոտից խաղաղ ակցիա իրականացնելու  ընթացքում բերման ենթարկված իրավապաշտպան Արման Ղարիբյանի համար Ղազարյանի նմանօրինակ հայտարարություններն առնվազն հասկանալի չեն։ Նրա հիշողություններում այսօր էլ թարմ է իրեն բերման ենթարկելու անհիմն գործողությունները։ Սեպտեմբերի 16-ին, երբ Ադրբեջանը հերթական սադրանքն էր իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մի խումբ քաղաքացիներ խաղաղ հավաք նախաձեռնեցին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ՌԴ անտարբերության ու չեզոքության դեմ։

Այսօրվա խորհրդանշական տոնի հերոսների ոչ հերոսական գործողություններից շաբաթներ առաջ ևս մի քաղաքացի էր տուժել։ Վահե Նավոյանի նկատմամբ ոստիկանության ծառայողները ֆիզիկական և հոգեբանական բռնություն էին գործադրել, հարվածներ հասցրել նրան, քաշքշել և սպառնացել։

Խոշտանգման և դաժան վերաբերմունքի նմանօրինակ դեպքերը բազմաթիվ են։  Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ հենց դրա հետևանքով քաղաքացիները որոշ դեպքերում խուսափում են դիմել իրավապահ մարմիններին։

Կազմակերպությունն օրերս ներկայացրեց հանրության կողմից՝ իրավապահ համակարգի գործունեության ընկալման և վերաբերմունքի մասին հարցումների տվյալները․ քաղաքացիները, որևէ հանցագործության տուժող կամ ականատես լինելու դեպքում այնքան էլ հակված չեն այդ մասին իրավապահներին հայտնել։

Այս համատեքստում ուշագրավ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը՝  Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին, որի ընթացքում Փաշինյանը վստահ հայտարարել է՝ ոստիկանությունը պաշտպանում է և պահպանում քաղաքացու ազատության սահմանները:

«Ընդ որում, Ոստիկանությունը քաղաքացու ազատության և իրավունքների սահմանները պահպանում է երկու կողմից: Առաջինը, Ոստիկանությունը պետք է հոգ տանի, որպեսզի ոչ ոք չխախտի և չներխուժի, այսինքն՝ քաղաքացու ազատության և իրավունքի սահմանը չներխուժի ուրիշի ազատության և իրավունքի տարածք, և միևնույն ժամանակ քաղաքացին ինքը չխախտի իր ազատության և իրավունքների սահմանը ու ներխուժի ուրիշի իրավունքների և ազատության տարածք»։

Վարչապետն ապրում է իրավապահների կողմից խոշտանգումներից և բռնություններից զե՞րծ Հայաստանում, թե՞ նրա ընկեր նախարար Վահե Ղազարյանն է այդպես զեկուցում։

Փաստ է, որ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ և առերևույթ ապօրինի գործողությունները շատ հաճախ անպատիժ են մնում, ինչը, իրավապաշտպանների պնդմամբ՝ ծնում է նոր հանցագործությունները։

2015 թվականից խոշտանգման հոդվածի ուժի մեջ մտնելուց մինչ օրս՝ 9 տարվա ընթացքում, այս հոդվածով ընդամենը մեկ դատավճիռ է օրինական ուժ ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան