«Հանրապետականն արդեն դուրս է եկել հեղափոխության նոկդաունից, եւ վստահաբար գնում է առճակատման»․ քաղաքական մեկնաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հիացմունքի արժանի չէ, որ ամեն նոր իշխանությունը նախաձեռնում է Սահմանադրական փոփոխություններ»,-ասում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին արված հայտարարությունը։ Սակայն վարչապետը մյուս կողմից ստիպված է գնալ այդ քայլին:

«Եթե անգամ վարչապետը հենց այդ տարբերակն ընտրի, ապա պատճառը լինելու է ոչ թե ինքը, այլ պատճառը լինելու է այն, որ այսօրվա ներքաղաքական իրողությունները կտրուկ փոխվել են եւ ԱԺ ուժերի հարաբերակցությունը չի համապատասխանում քաղաքական ուժերի վարկանիշներին»,-ասում է պարոն Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ վարչապետն ամեն ինչ պետք է անի Ազգային ժողովը այսօրվա քաղաքական տրամաբանությանը համապատասխանեցնելու համար։ Իսկ Սահմանադրությունը փոխելուց բացի նա այլ տարբերակ չունի, Հանրապետականը խորհրդարանում դեռ հզոր քաղաքական ուժ է:

«Եթե հանրապետականները կամ խորհրդարանական մեծամասնությունը էդքան մտահոգ են պետության ճակատագրով, նրանք ի՞նչ պիտի անեն, նրանք իրենք պիտի կողմ լինեն, որ խորհրդարանը լուծարվի, որպեսզի նոր խորհրդարանը համապատասխանի քաղաքական իրողություններին։ Քանի որ ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունն այդ քայլին չի դիմի պարզապես իրենց մանդատները պահելու համար, վարչապետին եւ Կառավարությանն ի՞նչ է մնում ուրիշ, եթե ոչ գնալ այդ քայլին՝ արտահերթ ընտրություններ ապահովելու եւ ներքաղաքական իրավիճակն ադեկվատացնելու համար»,-նշում է նա։

Քաղաքական մեկնաբանի պատկերացմամբ, Հանրապետականն արդեն դուրս է եկել հեղափոխության նոկդաունից, եւ, վստահաբար, գնում է առճակատման։ Ասպարեզում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանը եւ նրա շուրջ համախմբվելով կոշտացրել են Փաշինյանին հակադրվելու լեզուն։ Հենց սրանով է Արմեն Բաղդասարյանը բացատրում խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի կոշտ հռետորաբանությունը Նիկոլ Փաշինյանի վերջին հանրահավաքի ելույթի առիթով:

«Նրանք ձգտում են օգտվել նոր  Կառավարության սխալներից, որոնք անկասկած կան եւ ստեղծել բեւեռ։ Ընդ որում, բավականին լավ շանսեր ունեն՝ ունենալով խորհրդարանում գործնական մեծամասնություն, ունենալով գրեթե անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, ունենալով դրսի աջակցությունը Ռուսաստանի»,-մանրամասնում է քաղաքագետը։

Ռուսաստանի աջակցությունն Արմեն Բաղդասարյանի տպավորությամբ առայժմ պետական մակարդակով չէ, այլ՝ փորձագիտական։ Ռուսաստանին իր կողմը կարող է բերել նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ըստ պարոն Բաղդասարյանի, ռուսներն իրենց աջակցությունն էժան չեն վաճառի, բայց դա լինելու է Հայաստանի շահերի հաշվին:

«Ես կարծում եմ, որ նոր Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը, պիտի այդ աջակցությունը ձեռք բերելուց առաջ երկար մտածի»,-ասում է նա։

Քաղաքագետն, ի դեպ, ուշադիր է լսել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը եւ այնտեղ տրամաբանական որոշ մտքեր գտել է, սակայն խնդիրն այն է, թե ով է ասողը։

«Օրինակ, խոսում է նոր իշխանությունների քաղաքականության մասին, որը կարող է վտանգել Արցախը, վտանգել մեր արտաքին անվտանգությունն ընդհանրապես, բայց դա խոսում է մեկը, որը հսկայական հարստություն է կուտակել, մինչդեռ այդ հարստության մի մասով կարող էր հզորացնել հայկական բանակը»,-հիշեցնում է պարոն Բաղդասարյանը։

Ի դեպ, ըստ Արմեն Բաղդասարյանի խաղի մեջ կարող է մտնել նաեւ Սերժ Սարգսյանը։ Եվ նա, եւ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ կանեն, որ խորհրդարանը չլուծարվի։ Նրանց աջակիցները խորհրդարանում կարող են լինել ոչ միայն հանրապետականները:

«Կարծում եմ, որ պետք է սպասել ուժեղ հակահարված ձմռանը կամ գարնանը, երբ սոցիալական վիճակը գնալով բարդանում է»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Արշակյան