Ռոբերտ Քոչարյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը մուտք է եղել Վճռաբեկ դատարան
Հասարակություն
22.08.2018 | 17:11ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված բողոքը մուտք է եղել Վճռաբեկ դատարան: Այդ մասին հայտնում են Դատական դեպարտամենտից:
Ինչպես հայտնի է` օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Դատարանի ներկայացրած հիմնավորմամբ` Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: