Գերմանացիները չեն ողջունում Թուրքիային ֆինանսապես օգնելու առաջարկը․ սոցհարցում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը (SPD) առաջարկել է երկրի կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել տնտեսական խնդիրներ ունեցող Թուրքիային։ Այս առաջարկը երկրում բուռն քննարկումների պատճառ է դարձել. փոխանցում է ermenihaber-ը:

Գերմանական «Die Welt» թերթի պատվերով հասարակության շրջանում անցկացված հարցումները փորձել են պարզել հանրության վերաբերմունքը SPD կուսակցության նախագահ Անդրեա Նահլեսի կողմից հնչեցված  վերոնշյալ առաջարկին։

2018թ․ օգոստոսի 20-21-ին անցկացված հարցումներին մասնակցել է 5․051 մարդ։ Հարցվածների 71 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիային աջակցելու նախագծին, 22 տոկոսը հայտարարել է, որ համաձայն է Նահլեսի առաջարկի հետ, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցումների արդյունքում պարզվել է նաև, որ Թուրքիային աջակցելու առաջարկով հանդես եկած SPD կուսակցության հետևորդների միայն 46 տոկոսն է ողջունել Նահլեսի նախագիծը, իսկ 42 տոկոսը դեմ է արտահայտվել։

Հավելենք, որ Գերմանիայի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական» միության (CDU) գլխավոր քարտուղար Աննեգրետ Քրամպ-Քարրենբաուերը օգոստոսի 20-ին հայտարարել էր, որ այս պահին կանցլեր Անգելա Մերկելը չի նաատեսում Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրել։ Կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը ևս նշել էր, որ Գերմանիայի կողմից Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ թեմա այս պահին օրակարգում չկա։