Բրիտանիան Երևանի հետ բանակցություններ է վարում՝ անօրինական միգրանտների ՀՀ ուղարկելու հարցով. The Times

Լուրեր

20.05.2024 | 23:30
Վերահաստատում ենք մեր խոր մտահոգությունը. Լրագրողական կազմակերպությունները՝ լրագրողների նկատմամբ ճնշումների առնչությամբ
20.05.2024 | 23:16
Հրամանատարաշտաբային զորավարժությանը խաղարկվել են իրական պայմաններին մոտեցված մարտավարական դրվագներ
20.05.2024 | 23:14
Կոտայքի մարզում հեղուկ գազի լցակայանի գործունեություն է դադարեցվել
20.05.2024 | 22:59
Ջրատարի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
20.05.2024 | 22:44
Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վիեննայում համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին
20.05.2024 | 22:38
Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
20.05.2024 | 22:26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում
20.05.2024 | 22:13
Հռոմի պապը բոլոր պատերազմող երկրներին խաղաղության բանակցությունների ճանապարհը գտնելու կոչ է արել
20.05.2024 | 21:59
ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը. Օսթին
20.05.2024 | 21:41
ՄԻՊ-ն ու Մոնա Լառուսը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները
20.05.2024 | 21:29
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
20.05.2024 | 21:14
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային թեմաների շուրջ
20.05.2024 | 21:00
Ցնցումներ են սպասվում Իրանի նախագահի մահից հետո․ ռումբը ով էլ պայթեցնի՝ ՀՀ-ն պիտի պատրաստվի․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 20:51
Փոխվարչապետն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
20.05.2024 | 20:40
Ալիևը հայտարարել է, թե «տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություններ են առաջացել»
Բոլորը

Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ այս երկրներ Ռուանդայի սխեմայի օրինակով անօրինական միգրանտների ուղարկելու հարցով։ Առաջարկվում է կիրառել նույնպիսի սխեմա, ինչպիսին կիրառվել է Ռուանդա միգրանտների ուղարկելու համար, գրում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը։

Հայկական կողմի հետ բանակցությունները սկսվել են 2023 թվականի սեպտեմբերին, սակայն առաջընթաց դեռևս չի գրանցվել։

Նշվում է, որ Բրիտանիայի իշխանությունները դիմել են նաև Էկվադորին, Պարագվային, Պերուին, Բրազիլիային և Կոլումբիային, սակայն այս երկրներն ավելի «քիչ են հետաքրքրված» առաջարկվող գործարքով։ Կաբո Վերդեն, Սենեգալը, Տանզանիան, Տոգոն, Անգոլան և Սիերա Լեոնեն «պահեստային ցուցակում են հայտնվել», եթե այլ երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն։ Միևնույն ժամանակ, Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան «ակնհայտորեն հրաժարվել են» այս հարցի շուրջ քննարկումների մեջ մտնել, նշում է թերթը։

Իսկ ինչ պայմանագիր է Մեծ Բրիտանիան ստորագրել Ռուանդայի հետ։ 2022 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ ապօրինի ներգաղթյալների ուղարկելու գործարք է կնքել: Թագավորությունը դրա համար աֆրիկյան երկրին վճարել է 140 միլիոն ֆունտ սթերլինգ: Առաջին չվերթը նախատեսված էր դեռևս 2022 թվականի հունիսին, սակայն Լոնդոնը ստիպված էր չեղարկել այն, քանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ գործարքը պարունակում է «անդառնալի վնասի իրական վտանգ»: Մինչ օրս ոչ մի թռիչք դեպի Ռուանդա չի իրականացվել։

2023 թվականի մարտին Մեծ Բրիտանիան և Ռուանդան ստորագրել են միգրացիոն համաձայնագրի թարմացված տարբերակը։ Համաձայնագրի նոր տարբերակը, ինչպես և չիրականացված նախորդը, ներառում է Մեծ Բրիտանիայից անօրինական միգրանտներին Ռուանդա ուղարկելու հնարավորությունը, սակայն դրանում թարմացվել է երկու երկրների միջև Միգրացիայի և տնտեսական զարգացման գործընկերության մանրամասները: Թարմացված տարբերակում ուշադրություն է դարձվում Միացյալ Թագավորության Գերագույն դատարանի կողմից բարձրացված խնդիրներին։

Մասնավորապես, այն պարունակում է երաշխիքներ, որ Ռուանդան չի արտաքսի միգրանտներին իրենց հայրենի երկրներ, քանի որ 2023 թվականի նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ համաձայնեցված սխեման անօրինական է, քանի որ միգրանտներին Ռուանդայից կարող են վերադարձնել իրենց հայրենիք, որտեղ նրանք կարող են ենթարկվել հետապնդումների, ընդհուպ՝ սպանությունը: