Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Ըստ հիմնավորման՝ գործող օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը: Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները և կարգը, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:

Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել, ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացու հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ էլեկտրոնային հավաստումը: «Անհատական ծանուցման դեպքում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը: Եվ վերջինը՝ հրապարակային ծանուցման դեպքում օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված անցագրի քաղվածքի տեղադրում:

Սահմանվում է ծանուցումների տրման հետևյալ հերթականությունը. քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի, եթե ունի այդպիսի փոստ, հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, ընդ որում՝ եթե առկա է քաղաքացու համաձայնությունը իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով: Ապա՝ եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալուն հաջորդող 5-րդ օրվանից: Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով: Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվելու է պատշաճ ծանուցված:

Սահմանվում է նաև, որ զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց հայտարարվող վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում ՀՀ-ում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ քաղաքացու ծանուցման բոլոր տեսակի հնարավոր միջոցներով ծանուցման գործընթացն ապահովելու և վերջում արդեն հրապարակային ծանուցման միջոցով ծանուցումը ենթադրում է 30 օր:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս և այսօրինակ օրենսդրական փոփոխությունները նույնպես պետք է դիտարկել բանակի բարեփոխումների տրամաբանության մեջ: «Երբ ասում ենք բանակի բարեփոխում, մենք միշտ հասկանում ենք մի փոքր առաջին շերտում երևացող հատվածները, ինչը, իհարկե, կարևոր է, բայց խորքերում կան պրոբլեմներ, որոնք լուծման արժանի են և ենթակա: Այս խնդրի հետ ինչու և ինչպես ենք բախվել: Մասնավորապես, վարժական հավաքների հետ կապված գիտենք, որ խնդիր է դրված իքս թվով մարդ ներգրավել վարժական հավաքի և տեսնում ենք, որ օրինակ՝ ծանուցումները դրանից երբեմն կրկնակի, նույնիսկ կարող է եռակի ավելի լինեն: Եվ անտրամաբանական է, եկեք հաշվենք, որ ամեն ծանուցում պետական բյուջեի վրա բեռ է: Այսինքն՝ դա ծախս է: Հետևաբար, ենթադրենք 10 հոգի պետք է հրավիրենք վարժական հավաքի՝ ինչի՞ ենք 100 ծանուցագիր ուղարկում: Փաստորեն 10 անգամ ավելի ծախս ենք անում, քան կարող էինք անել, կամ եթե ոչ 10 անգամ, 9 անգամ ավելի՝ համարելով, որ միշտ ճշգրիտ չի լինելու այդ թիվը: Բախվում ենք այս իրականության հետ, երբ տեսնում ենք, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, որը պրոբլեմներ է ստեղծում: Եվ հիմա այս օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի մի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների: Հարցը, իհարկե, բազում շերտեր, նրբություններ ունի, և ընդ որում, պետք է ասել, որ շատ մանրամասն ենք քննարկել»,- ասել է վարչապետը

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև հիվանդությունների հենքի վրա զինծառայողների, զորակոչիկների կամ վարժական հավաքի մասնակիցների ազատումների անտրամաբանական ծավալներին. «Իհարկե, մենք ունենք դեպքեր, երբ քրեական գործեր են հարուցվել, ձերբակալվածներ են եղել, կալանավորվածներ են եղել, բայց նաև այս պրոցեսներն ուսումնասիրելիս՝ մենք տեսնում ենք, որ հիվանդությունների ցանկն այլևս չի համապատասխանում այսօրվա պահանջներին»:

Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է գնալ այդ փոփոխությունների ճանապարհով. «Պետք է արձանագրենք, որ պրոբլեմներ լինելու են։ Ընդհանրապես գոյություն չունի հաջողության պատմություն, որը չի անցել անհաջողությունների միջով։ Մենք տեսնում ենք այդ վերջին հաջողությունը, բայց դա ո՞նց է ծնվել։ Շատերը դա չեն տեսնում: Եվ մենք պետք է այս արձանագրմամբ գնանք առաջ, իհարկե, ամեն ինչ անելով, որ սխալների թիվը հնարավորինս քիչ լինի։ Պետք է ուղղակի ամեն ինչ անել, որ դեպի հաջողություն տանող անհաջողությունները հնարավորինս քիչ լինեն, հնարավորինս պակաս ճակատագրական լինեն և անշրջելի ու անդառնալի չլինեն։ Այս է մեր ամբողջ խնդիրը»: