Հերթական կոռուպցիոն սկանդալն Ադրբեջանում․ Բաքուն փորձել է 300,000 դոլարով կաշառել իտալացի հայտնի ըմբիշին՝ պարտվելու դիմաց

Լուրեր

18.05.2024 | 20:00
Ճանապարհից հետ է ընկել․ օրեր անց փրկարարները գտել են սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 19:38
Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը
18.05.2024 | 19:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
18.05.2024 | 19:00
Սարյանն ապրում էր ոչ պակաս ծանր ժամանակներում, բայց լավատես էր, չէր նեղանում հայրենիքից. Բելլա Իսահակյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 18:35
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
18.05.2024 | 18:24
Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առավել, քան կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը. Միրզոյան
18.05.2024 | 18:16
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները
18.05.2024 | 17:55
Կենտրոն վարչական շրջանի և Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
18.05.2024 | 17:35
Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետ
18.05.2024 | 17:19
Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի կրթության նախարարին է ներկայացրել ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները
18.05.2024 | 16:58
Դեսպան Գալստյանն ու Ամիրա Միհայլեսկուն քննարկել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
18.05.2024 | 16:39
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
18.05.2024 | 16:17
Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
18.05.2024 | 15:55
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր
18.05.2024 | 15:40
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Բոլորը

Ադրբեջանը հայտնվել է հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Իտալիայի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ֆրենկ Չամիզոն պնդում է, որ հրաժարվել է 300,000 դոլար կաշառքից՝ անցյալ շաբաթ Բաքվում ըմբշամարտի եվրոպական օլիմպիական որակավորման մրցաշարում դիտավորյալ պարտվելու համար։

Չամիզոն, որը 2011 թվականին Կուբայից ներգաղթել է Իտալիա, կիսաեզրափակիչում վիճելի հաշվարկի արդյունքում պարտվել է ադրբեջանցի ազատ ոճային ըմբիշ Թուրան Բայրամովին։ Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչում հայտնված մարզիկները։ 74 կգ քաշայինների կիսաեզրափակչի վերջում, երբ 8-8 հաշվի ժամանակ Չամիզոն վաստակել է երկու միավոր, ադրբեջանցի մարզիկի մարզիչների բողոքարկումը բավարարվել է, և հաղթանակը տրվել է Բայրամովին։

Մարզասերների ու մասնագետների կարծիքով՝ գոտեմարտում իրականում հաղթել է Չամիզոն, սակայն մրցավարական կողմնակալ որոշումներով հաղթանակը տրվել է ադրբեջանցուն։ Սոցիալական ցանցերում երկրպագուները շարունակում են իրենց դժգոհությունները հայտնել այդ կապակցությամբ։

«Ես գիտեի, որ պետք է կրկնակին, եռակին անեմ Ադրբեջանում, քանի որ ես կռվում եմ նրանց երկրում, և նրանք գնել են բոլորին»,- ասել է Չամիզոն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։

«Ես դա արեցի, բայց հետո տեղի ունեցավ մի բան, որը հիշեցնում էր տարիներ առաջ տեղի ունեցած պայքարը: Նրանք եկան ինձ մոտ և ինձ առաջարկեցին 300,000 դոլար՝ պարտության դիմաց։ Չեմ ուզում ասել, թե ով, բայց դա տեղի ունեցավ առավոտյան կշռման ժամանակ»,- ասել է Չամիզոն։

Նա նշել է, որ հրաժարվել է, «քանի որ ներկայացնում է ոչ միայն իրեն, այլ նաև Իտալիան, և իր ազնվությունը հեշտությամբ չի կոտրվում»:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում նա հետևյալ գրառումն էր արել․ «Ցանկանում եմ ներողություն խնդրել նրանցից, որոնք նայում են դրան, իմ սպորտը գեղեցիկ է: Սա ընդամենը կաշառված ու կոռումպացված մարդկանց խումբ է։ Ինչքան տխուր է, իմ սիրտը լալիս է»։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (United World Wrestling) հայտնել է, որ պաշտոնական բողոք է ստացել Իտալիայի ըմբշամարտի ֆեդերացիայից գոտեմարտի կապակցությամբ։

«UWW-ն անշեղորեն հավատարիմ է մրցույթի ազնվությանը և արդեն ստացել է իր մրցավարների, ինչպես նաև դատավոր պատվիրակների հաշվետվությունը: Մենամարտերի բոլոր գործողությունները, մրցավարական որոշումները և մարտահրավերները կվերանայվեն ուշադիր և անկախ՝ որոշելու բոլորի պարտականությունները, և կձեռնարկվեն անհրաժեշտ և համապատասխան պատժամիջոցներ: Բոլոր մյուս հայտարարությունները, որոնք արվել են այս մենամարտի և բոլոր ներգրավված անձանց ազնվության վերաբերյալ, նույնպես ենթակա են հետաքննության UWW-ի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանը բավական սերտ կապեր ունի Ըմշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ։ Երկար տարիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող Ata Holding-ը ֆեդերացիայի գլխավոր հովանավորն էր։

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը սպորտում կոռուպցիայով է զբաղվում։ 2012 թվականին Բաքուն 9 մլն դոլար էր վճարել Լոնդոնի Օլիմպիական խաղերում բռնցքամարտի երկու ոսկե մեդալների համար։ Ըստ BBC-ի հետաքննության՝ World Series Boxing-ի ղեկավարը Ադրբեջանից 9 մլն դոլար էր ստացել (5,85 մլն ֆունտ սթերլինգ)՝ խոստանալով Լոնդոնի խաղերում երկու ոսկե մեդալ։ Aiba-ն, որը սպասարկում և ղեկավարում է սպորտը Օլիմպիական խաղերում, խոստովանել էր, որ Ադրբեջանի քաղաքացին 9 միլիոն դոլար է վճարել WSB-ին ամերիկյան ֆրանշիզներում ներդրումներ կատարելու համար, միաժամանակ, սակայն, հերքելով մեդալների գնման մասին պնդումները։

Էմմա Չոբանյան