«Ես բա՞ն եմ գողացել, որ վերադարձնեմ»․ Հայկազ Բաղմանյանը հարցաքննվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Փողերի լվացման մեջ մեղադրվող Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործի շրջանակում։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Զինվորական նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրյալի կարգավիճակ ունի 2024 թվականի հունվարի 5-ին հարուցված քրեական գործով։ Բաղմանյանը Factor TV-ի հետ զրույցում չհերքեց, որ մի քանի անգամ հրավիրվել է հարցաքննության։

Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը գեներալ-լեյտենանտին է վերագրում 251 մլն դրամ փողերի լվացումը, բայց թե ինչ մեխանիզմով, Դատախազությունը ո՛չ պաշտոնական հաղորդագրությամբ էր բացահայտել, ո՛չ Factor TV-ի հարցերին ի պատասխան։ Ինքը՝ Հայկազ Բաղմանյանը ևս շրջանցեց հարցը, թե ինչ միլիոնների մասին է խոսքը։

Ըստ Գլխավոր դատախազության՝ Բաղմանյանի դրամական միջոցները 2014-ից 2020 թվականներին ավելացել են՝ գերազանցելով օրինական եկամուտները։ Բարձրաստիճան զինվորականը, ըստ իրավապահ կառույցի, նաև թաքցրել է հայտարարագրման ենթակա այս տվյալները:

Բաղմանյանը 2018 թվականի հայտարարագրում, ըստ Դատախազության, նշել է, թե չունի ավտոմեքենաներ, դրամական միջոցներ և հայտարարագրել է ընդամենը 6.43 դրամ։ Մինչդեռ, Դատախազությունը պարզել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ Բաղմանյանի անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված երկու հատ MERCEDES-BENZ և մեկ հատ «VAZ 21» մակնիշների ավտոմեքենաներ: Պաշտոնավարումը դադարելու օրվա դրությամբ՝ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, իսկ բանկային հաշվեհամարները համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար դրամով:

Գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը 2009 -2017 թվականներին զբաղեցրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, իսկ 2018-2020-ին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Մինչ այս էլ եղել է ՊՆ 5-րդ և 2-րդ բանակային կորպուսների հրամանատարը։

Հայկազ Բաղմանյանը մշտապես եղել է քննադատությունների և քննարկումների կենտրոնում։ 2014 թվականին լրատվամիջոցները տարածեցին լուսանկարներ, որոնցում պատկերված էր Բաղմանյանը՝ մոտ 150 հազար դոլար արժողությամբ, ռուսաստանյան պետհամարանիշներով Porsche Panamera մակնիշի ավտոմեքենայի ղեկին: Այդ նկարներում բարձրաստիճան սպային ուղեկցում է մեկ այլ թանկարժեք՝ Toyota Land Cruiser մակնիշի մի ավտոմեքենա: Հակամարտող երկրի գեներալ-լեյտենանտն ինչպե՞ս է կարողացել նման թանկարժեք մեքենաների տեր դառնալ․ Factor TV-ի այս հարցին ի պատասխան՝ Հայկազ Բաղմանյանը պնդեց, թե այդ մեքենայի արժեքի վերաբերյալ մամուլում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Չնայած Գլխավոր դատախազությունը մի քանի հարյուր միլիոն դրամի ունեցվածք է վերագրում Հայկազ Բաղմանյանին, գեներալ-լեյտենանտը հայտարարում է՝ պետությանը վերադարձնելու ոչինչ չունի։

Հայկազ Բաղմանյանը 2017 թվականին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից հեռացավ սկանդալից հետո։ Այդ ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը Բաղմանյանին մեղադրեց անգործության համար։ Սա Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պաշտոնյաների բառամթերքում չլսված հիմնավորում էր։

Գլխավոր դատախազությունը չի հստակեցնում՝ արդյո՞ք Հայկազ Բաղմանյանի ունեցվածքի ծագումնաբանությունն ուսումնասիրվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակում։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ կառույցից միայն տեղեկացրին, որ այս օրենքի շրջանակում Հայկազ Բաղմանյանի գույքերին առնչվող հայցապահանջ դատարանում չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան