Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը մեղադրվում է Լոռու մարզի մի խումբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակցի կողմից սոցիալական նպաստներ ձևակերպելու կամ նպաստների տրամադրումը չդադարեցնելու համար Լոռու մարզի մի խումբ բնակիչներից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության աշխատակից Ա. Ն.-ն անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված Լոռու մարզում բնակվող ամուսինների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու, այն է՝ վերջիններիս որդու նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու հարցում աջակցելու համար նրանցից պահանջել և որպես ապօրինի վարձատրություն ստացել է մեկ ամսվա նպաստի չափով գումար:

Բացի այդ, Ֆ. Մ.-ն տղային և հարսին նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար 2022 թվականի մարտի 28-ին դիմել է Ա. Ն.-ին: Վերջինս իր լիազորությունների շրջանակում Ֆ. Մ.-ի ներկայացրած անձանց նպաստառուների ցուցակում ընդգրկելու հարցում աջակցելու համար պահանջել և ստացել է տվյալ անձանց տրամադրվելիք նպաստի գումարից 35.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Ն.-ն անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված ամուսինների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու, այն է՝ վերջիններիս դուստրերի և որդու նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու հարցում աջակցելու համար պահանջել է 30.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ Ա. Ն.-ն 2022 թ. տարբեր ամիսների ընթացքում Լոռու մարզի մի շարք այլ բնակիչներից նույնպես որպես ապօրինի վարձատրություն պահանջել և ստացել է ընդհանուր շուրջ 300.000 ՀՀ դրամ՝ նրանց նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու գործընթացը կազմակերպելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (9 դրվագ), իսկ Ֆ. Մ.-ին՝ 312.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ևս 12 անձի մեղադրանք է ներկայացվել Ա. Ն.-ին ապօրինի վարձատրություն տալու համար:

Ա. Ն.-ի և Ֆ. Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: