Բելառուս իրավապաշտպան և Նոբելյան մրցանակակիր Ալես Բելյացկիի առողջական վիճակը բանտում վատթարացել է

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Բելառուս իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկիի կինը՝ Նատալյա Պինչուկը հայտնել է, որ իր ամուսնու առողջական վիճակը մեկուսարանում վատացել է։ Associated Press-ի հետ զրույցում Պինչուկը նշել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում 61-ամյա Բելյացկին գտնվում է մեկուսարանում՝ չնայած քրոնիկ հիվանդություններին։

«Բանտից ազատված մարդկանցից ես իմացա, որ Ալեսի վիճակը շարունակում է վատթարանալ, և նա չի ստանում իրեն անհրաժեշտ որոշ դեղամիջոցներ»,- ասել է կինը:

Նա ՄԱԿ-ին կոչ է արել «ավելի ակտիվ գործել» Բելյացկիին և Բելառուսի մյուս քաղբանտարկյալներին օգնելու համար։

Բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկին, կազմակերպության ևս 10 իրավապաշտպաններ ու նրա նախկին անդամներից երկուսը բերման են ենթարկվել 2021 թվականի հուլիսի 14-ին։ Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել խմբակային գործողություններ կազմակերպելու և ֆինանսավորելու, հասարակական կարգը կոպտորեն խախտելու, հարկերից խուսափելու մեղադրանքներով, սակայն դատաքննությունից չորս ամիս առաջ քննությունը մեղադրանքը վերաորակել է որպես «մաքսանենգություն» և «հասարակական կարգը խախտող գործողությունների ֆինանսավորում»։