Արմավիրի մարզում սեպտեմբերից կանցնեն համընդհանուր ներառական կրթության. տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը. ԿԳՆ

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվանախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել էօգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀկրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել ենփոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, ԿարենԳրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերիպատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ:

Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանընախ կոչ է արել տնօրեններին՝ հետևողական լինել դրամահավաքությունը ևկոռուպցիան բացառելու ուղղությամբ՝ պահպանելով վերջին ամիսներիարդյունքները: Նախարարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դպրոցներըապաքաղաքական կառույցներ են, և Հայաստանի նոր կառավարությանսկզբունքային մոտեցումն է՝ կրթության համակարգը զերծ պահելքաղաքականացումից. «Եթե որևրէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավելքաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Ինքս քաղաքականկուսակցության ներկայացուցիչ եմ, և եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլկտա, դա անհետևանք չի մնա: Խնդրում եմ բոլոր ուսուցիչներին և տնօրեններին,եթե դպրոցը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր կլինեն, տեղեկացնել այդմասին կրթության և գիտության նախարարություն, մարզպետարան: Վստահ եղեք,որ դուք խնդիր չեք ունենա, խնդիր կունենա այն անձը, ով նման քայլի կդիմի»,-հայտարարել է ԿԳ նախարարը:

Անդրադառնալով իրականացված և նախատեսվող բարեփոխումներին` կրթության ևգիտության նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև սեպտեմբերի 1-ից մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելուծրագրին` նշելով, որ այդ ուղղությամբ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք էտարվել նախարարության և մարզպետարանի կողմից, «Համընդհանուր ներառմանանցնելը դյուրին գործընթաց չէ, սակայն զարգացած են համարվում այնհասարակությունները, ովքեր գնում եմ ներառման»,- նշել է Ա. Հարությունյանը՝տեղեկացնելով, որ մարզում մեկնարկել են ներառական կրթության համակարգիանցմամբ պայմանավորված վերապատրաստումները: Նախարարը նաևտեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատանքներ են տարվում՝ ոլորտըկարգավորող իրավական մի շարք ակտերի լրամշակման և փոփոխմանուղղությամբ: Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի և տնօրենի թափուրտեղի մրցույթի, տնօրենների հավաստագրման, խորհուրդների ձևավորմանկարգերում: Կատարվող փոփոխություններից նախարարը կարևոր է համարելհատկապես կառավարման խորհուրդների դերակատարման բարձրացումը. «Դպրոցների կառավարման խորհուրդները նույնպես վերածվել են քաղաքականմարմինների, որոնք որևէ մասնակցություն չունեն դպրոցի զարգացման գործում,ընդամենը ծառայում են որպես տնօրեն ընտրող մարմին: Մենք այս համակարգըարմատապես փոխելու ենք»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Անդրադառնալով հանրային շրջանակներում քննարկվող հարցին, թե որոշառարկաներ կարող են հանվել, նախարարը նշել է, որ այս տարի կրթականծրագրում և առարկայացանկում որևէ փոփոխություն չի կատարվել. «Հանրակրթական համակարգում հապշտապ փոփոխություններն արդարացվածչեն, այդ պատճառով մենք այս տարի նման քայլի չենք գնացել: Ստեղծվելու ենհանրային քննարկումների հարթակներ, որտեղ այդ կարգի բոլոր հարցերըկքննարկվեն, որից հետո կկայացվի վերջնական որոշում»,- նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը խոսել է նաև դպրոցական համազգեստի մասին՝ նշելով, որսոցիալական ցանցերում իր՝ այս թեմայով հայտարարությունից հետո տարատեսակքննարկումներ և հակադիր կարծիքներ են հնչել: Նախարարի խոսքով՝ դպրոցը չիկարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, այդ որոշումը պետք է կայացվիծնողական խորհրդի կողմից` համապատասխան քննարկման արդյունքում. «Սակայնինձ համար անընդունելի է, երբ ուսուցիչը, դասղեկը կամ դպրոցի փոխտնօրենըհամազգեստ չհագնելու համար երեխային տուն է ուղարկում»,- հայտարարել էԱրայիկ Հարությունյանը: Ինչ վերաբերում է աշակերտների՝ հեռախոսով դասինստելու խնդրին՝ առայժմ այս առումով սահմանափակումներ չկան, բայցքննարկումներ լինելու են:

Որպես նոր ուսումնական տարվա հիմնական նորություն՝ ԿԳ նախարար ԱրայիկՀարությունյանը տեղեկացրել է, որ ավարտական դասարանների բոլորաշակերտները ամենայն հավանականությամբ դպրոցն ավարտելու համարկհանձնեն միասնական քննություններ. «Բոլոր ավարտական քննությունները լինելուեն միասնական և վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտականքննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլորառարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինիարդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթությանարդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու էպատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար»,- նշել է նախարարը՝նկատելով, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասելավելի ցածր գնահատականների, բայց դա նաև խթան կհանդիսանա, որպեսզիտնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների:

Նախարարը անդրադարձել է մշակութային հաստատություններ այցելելուաբոնոմենտային ծրագրին, որը ներդրվում է նոր ուսումնական տարվանից:Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաևներկաների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների ֆինանսավորմանը,ներառական կրթության ներդրմանը, լիցենզիայով հատկացված տեղերի ևսովորողների թվաքանակի համապատասխանությանը, փոքր համակազմ ունեցողդպրոցների աշխատանքին և ոլորտային այլ խնդիրների: