Թուրքիան հերքում է Իսրայելի ռազմական ավիացիայի համար վառելիք մատակարարելու մասին լուրերը

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքում է սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի տարածած այն պնդումները, թե Անկարան Իսրայելին ռազմական ավիացիայի համար վառելիք է մատակարարում, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Վառելիքը, որի մասին նշվում է, վերաբերում է ոչ թե Իսրայել ուղարկվողին, այլ Թուրքիայի օդանավակայաններում Իսրայելի քաղաքացիական ինքնաթիռների համար վառելիքին: Վառելիք ստացող բոլոր օդանավերը մարդատար ինքնաթիռներ են»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող մարմնի տվյալները նույնպես հաստատում են, որ ավիավառելիքի վաճառքը կապ չունի իսրայելական ռազմական ինքնաթիռների հետ։

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն էր հայտարարություն տարածել՝ հերքելով տարածվող լուրերը, որ Անկարան զենքի առևտուր է անում Իսրայելի հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ 2024 թվականի ապրիլի 9-ից Անկարան սահմանափակում է 54 խմբի ապրանքատեսակների արտահանումն Իսրայել։