Թուրքիան հերքում է Իսրայելին զենք վաճառելու մեղադրանքները

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով համացանցում տարածվող տեղեկությունները, որ Անկարան զենքի առևտուր է անում Իսրայելի հետ։ Մասնավորապես, պաղեստինյան աղբյուրներում տեղեկություններ են տարածվում, որ ըստ Թուրքիայի վիճակագրական բյուրոյի (TUIK) հրապարակած պաշտոնական տվյալների՝ Անկարան 2024 թվականի հունվարի սկզբից Իսրայել է արտահանել զինամթերք, պայթուցիկ նյութեր, վառոդ և զենքի մասեր։

Թուրքիայի ՊՆ-ն նշում է, որ որ Իսրայելի հետ ռազմական ոլորտում որևէ գործունեություն չի իրականացնում։

«Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցել է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կարող է վնասել պաղեստինցիներին։ Ազգային պաշտպանության նախարարությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի իրականացնում, այդ թվում՝ ռազմական ուսուցում, վարժանքներ և պաշտպանական արդյունաբերության համագործակցություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ չնայած Գազայի հատվածում շարունակվող հակամարտությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ Իսրայելը շարունակում է մնալ կարևոր առևտրային գործընկեր Թուրքիայի համար՝ 2023 թվականին զբաղեցնելով 13-րդ տեղը արտահանման ցանկում: Անցյալ տարի երկու երկրների միջև առևտուրը կազմել է 5,42 միլիարդ դոլար, ինչը կազմում է Թուրքիայի ընդհանուր արտահանման 2,1 տոկոսը։

Թուրքիայի Տրանսպորտի նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը ութ նավ ընդհանուր 701 ուղևորություն է կատարել թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել։ Դրանցից 480-ը նավարկել է ուղղակիորեն, իսկ 221-ը Թուրքիան օգտագործել է որպես տարանցիկ երկիր։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ փետրվարին Թուրքիայի առևտուրը Թել Ավիվի հետ աճել է 20,7 տոկոսով՝ հասնելով 422 միլիոն դոլարի։ Իսրայելի գյուղատնտեսության նախարարության տվյալները ցույց են տվել նաև, որ Հորդանանն ու Թուրքիան այն երկու երկրներն են, որոնք ամենից շատ միրգ ու բանջարեղեն են մատակարարել Իսրայել։

Էմմա Չոբանյան