Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի ավագ, պայմանագրային զինծառայող Վ.Գ.-ն և ջոկի հրամանատար Ն.Մ.-ն, Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերում ընդգրկված լինելով զորամասի պահպանության հերթապահությանը, խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, չեն դիմակայել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից իրականացված հարձակմանը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, առանց ավագ պետի թույլտվության, ենթակա անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը: Վ.Գ.-ն և Ն.Մ.-ն, առանց մարտ վարելու, ենթակա անձնակազմի հետ, չկազմակերպված ձևով լքել են մարտական դիրքերը, ինչը հանգեցրել է մարտական հերթապահության կրման բնականոն ընթացքի խաթարմանը՝ ռազմական գործողությունների ընթացքում մարտական դիրքերը մնացել են առանց պաշտպանության:

Նույն օրը, նշված անձնակազմի փոխարեն, վերոնշյալ դիրքերում մարտական հերթապահության իրականացմանը ներգրավվել են նոր ուժեր. նույն զորամասի այլ ստորաբաժանման զինծառայողները տեղակայվել են մարտական դիրքերում և պաշտպանություն իրականացրել:

Դատախազը 2023 թվականի դեկտեմբեր 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Գ.-ի և Ն.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտի պարագաներում մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։

Դատախազը 2024 թվականի ապրիլի 8-ին հաստատել է Վ.Գ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: