Հյուսիսային Ամերիկայում միլիոնավոր մարդիկ դիտել են արևի ամբողջական խավարումը․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

18.05.2024 | 20:00
Ճանապարհից հետ է ընկել․ օրեր անց փրկարարները գտել են սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 19:38
Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը
18.05.2024 | 19:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
18.05.2024 | 19:00
Սարյանն ապրում էր ոչ պակաս ծանր ժամանակներում, բայց լավատես էր, չէր նեղանում հայրենիքից. Բելլա Իսահակյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 18:35
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
18.05.2024 | 18:24
Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առավել, քան կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը. Միրզոյան
18.05.2024 | 18:16
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները
18.05.2024 | 17:55
Կենտրոն վարչական շրջանի և Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
18.05.2024 | 17:35
Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետ
18.05.2024 | 17:19
Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի կրթության նախարարին է ներկայացրել ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները
18.05.2024 | 16:58
Դեսպան Գալստյանն ու Ամիրա Միհայլեսկուն քննարկել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
18.05.2024 | 16:39
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
18.05.2024 | 16:17
Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
18.05.2024 | 15:55
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր
18.05.2024 | 15:40
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Բոլորը

Հյուսիսային Ամերիկայում միլիոնավոր մարդիկ նախօրեին դիտել են Արեգակի ամբողջական խավարումը: Բնակիչներն ու զբոսաշրջիկներն առաջինն այս երևույթը դիտարկել են Մեքսիկայի Մազաթլան քաղաքում։ Լուսինը ամբողջովին ծածկել է  արևը, և ​​երկինքը մթնել է չորս ամբողջ րոպե, գրում է Euronews-ը։

Ամբողջական խավարումը մարդիկ դիտել  են նաև ԱՄՆ-ում և Կանադայում, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների որոշ կղզիներից: Մասնակի խավարում է դիտվել Հյուսիսային, Հարավային ու Կենտրոնական Ամերիկայում,  Արևմտյան Եվրոպայում գտնվողների համար։

Մասնագետները Արեգակի ամբողջական խավարումը դիտարկում են որպես հիանալի հնարավորություն՝ ուսումնասիրելու այս երևույթի ազդեցությունը իոնոլորտի և հեռահաղորդակցության համակարգերի հնարավոր խափանումների վրա։

Նշվում է, որ Արեգակի հաջորդ ամբողջական խավարումը տեղի է ունենալու 2026 թվականի օգոստոսի 12-ին և ընդգրկելու հյուսիսային կիսագնդի մեծ տարածքներ։